Լրահոս
Հայաստան
17:44
09.03.22
158

Հակածխախոտային օրենքի նախագծում կատարված փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

Img default alt hy

Ազգային ժողովն առաջին այսօր ամբողջությամբ ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ 

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշել էր, որ վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

Փոխարինիչների հետ կապված դրույթ կար, բոլոր կարգավորումները հստակ սահմանված էին, սակայն, քանի որ ի հայտ է եկել նոր արտադրատեսակ, որը ներառված չէր օրենքում, ըստ այդմ, հիմա են բերել փոփոխությունը հրատապ ընդունելու ու, եթե մինչև մարտի 15-ը չընդունեն, ապա նոր ի հայտ եկած ապրանքատեսակը չի մտնի օրենքի կարգավորման դաշտ։