Լրահոս
Միջազգային
17:19
09.03.22
139

Թուրքիան Ղարաբաղում մնացած վարձկան-ահաբեկիչներին ուղարկում է Ուկրաինա

Img default alt hy

Թուրքիան Ուկրաինայում կռվելու է ուղարկել Սիրիայից վարձկան ահաբեկիչների, որոնք 2020 թվականի պատերազմից հետո մնացել էին Լեռնային Ղարաբաղում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում – խմբ․), հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմության իր աղբյուրին։

Նշվում է, որ ԼՂ-ից Ուկրաինա ժամանած վարձկանները համալրել են օտարերկրյա զինյալների լեգեոնը, որն ուկրաինական իշխանությունները հիմնել են ռազմական գործողություններն սկսվելուց հետո։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Թուրքիան Լեռնային Ղարաբաղ է ուղարկել, տարբեր տվյալներով, 2 500 –ից ավելի վարձկան ահաբեկիչների՝ կռվելու հայկական կողմի դեմ։ Նրանց մի մասը պատերազմից հետո վերադարձել է Սիրիա, սակայն 1 000 –ից ավելի վարձկան մնացել էր ԼՂ-ում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։