Լրահոս
Միջազգային
18:06
09.03.22
157

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` Եվրամիություն մտնելու դիմումները առանձին կքննարկվեն

 Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` Եվրամիություն մտնելու դիմումները կքննարկվեն առանձին-առանձին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը լրագրողներին է հայտնել եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը։

«Այդ դիմումներից յուրաքանչյուրը կքննարկվի առանձին»,- ասել է նա։

Աղբյուրի խոսքով` ԵՄ-ի համար առաջնահերթ է Ուկրաինայի դիմումը, որը կարծես «բարոյական աջակցության» պես մի բան լինի։

Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ-ում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների արագ ընդունման փաստն արդեն սովորական գործընթացների լուրջ արագացում է: