Լրահոս
Միջազգային
18:45
09.03.22
279

Գերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի. Շոլց

Img default alt hy

Գերմանիան շարունակում է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, սակայն ռազմական ինքնաթիռներ չի տրամադրելու։ Այդ մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, աջակցո՞ւմ են արդյոք Լեհաստանից Ուկրաինա ՄԻԳ-29 կործանիչներ ուղարկելու գաղափարին և պատրա՞ստ են դրա համար ռազմակայան տրամադրել Ռամշտայնում:

«Մենք աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային, մասնավորապես, ֆինանսական օգնության մասին է խոսքը, որը սկսել ենք տրամադրել դեռ տարիներ առաջ ուկրաինական տնտեսության կայունության ամրապնդման համար։

Մենք մեր աջակցությունը շարունակում ենք հիմա` ճգնաժամի օրերին։ Բացի այդ, մենք մարդասիրական ջանքեր ենք գործադրել, տրամադրել ենք բոլոր հնարավոր ռազմական բեռները, և ինչպես գիտեք, առանձին զենք, որի մասին մենք տեղեկացրել ենք»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով` պետք է որոշեն, թե կոնկրետ ինչ են անում և հստակ է մեկ բան` որևէ կործանիչ չեն տրամադրելու Ուկրաինային։