Լրահոս
Միջազգային
19:25
09.03.22
118

Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ

Img default alt hy

Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։

«2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։