Լրահոս
Միջազգային
18:36
09.03.22
141

Պեսկովը դժվարացել է պատասխանել՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում

Img default alt hy

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտելը բարդ է, քանի որ Ուկրաինայի ազգային գումարտակները շրջափակված են պահում բազմաթիվ քաղաքներ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռազմական հատուկ գործողության ընթացքում ազգային գումարտակների կողմից շատ քաղաքներ շրջափակված են պահվում, այնտեղից մարդկանց դուրս չեն թողնում, այդ պայմաններում դժվար է հասկանալ՝ ինչպիսին է խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի հստակ թիվը»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ հստակ չէ նաև, թե որքանով են հավաստի այդ մասին ՄԱԿ-ի հայտնած տվյալները։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն այսօր հայտարարել էր, որ փետրվարի 24-ի ժամը 04:00-ից մինչև մարտի 7-ի՝ ժամը 24:00-ն Ուկրաինայում զոհվել է 1 335 քաղաքացիական անձ․ նրանցից 474-ը սպանվել է, 861-ը՝ վիրավորում ստացել։