Լրահոս
Միջազգային
15:13
10.03.22
147

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա. Սերգեյ Լավրով

Img default alt hy

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա ու պատրանքներ չտածի այդ առումով։ Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անթալիայում անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցները։

Նրա խոսքով, Ռուսաստանն ինքը հոգ կտանի իր տնտեսության մասին. երկրի իշխանությունները հիմա դրանով են զբաղվում։

«Մենք այս ճգնաժամից դուրս կգանք լիակատար առողջացած հոգեբանությամբ ու գիտակցությամբ։ Մենք պատրանքներ չենք ունենա այն մասին, որ Արևմուտքը կարող է հուսալի գործընկեր լինել։ Մենք պատրանքներ չենք ունենա այն մասին, որ Արևմուտքը, խոսելով իր արժեքների մասին, հավատում է իր պնդումներին»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանում արդեն գիտեն, որ Արևմուտքը ցանկացած պահի կարող է դավաճանել, կդավաճանի ում ասես, նաև իր սեփական արժեքներին։

Ինչպես նկատել է Լավրովը, «այդ որտե՞ղ է տեսնված, որ սեփականության իրավունքը ոտնատակ արվի երկու մատի չրթոցով»։

«Մենք ամեն ինչ կանենք, որ մի կերպ կախում չունենանք Արևմուտքից մեր կյանքի այն ոլորտներում, որոնք վճռական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար»,-շեշտել է ռուս նախարարը։