Լրահոս
Միջազգային
14:25
10.03.22
116

«Կիևը մտադիր չէ կատարել ՌԴ առաջադրված պահանջները». Անթալիայում ավարտվել են բանակցությունները

Img default alt hy

Անթալիայում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Դրանք տևել են ավելի քան 1.5 ժամ:

Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ էին:

«Հանդիպմանը քննարկվել են հումանիտար միջանցքների բացումը և հրադադարի ռեժիմը: Զինադադարի մասին որոշման չհաջողվեց», - ասել է ուկրաինացի նախարարը՝ ավելացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերը տեղում մարդասիրական լուծում գտնելու ուղղությամբ։

Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջները: