Լրահոս
Արցախ
14:52
10.03.22
244

ՄԻՊ-ն այցելել է Խրամորթում բեկորային վիրավորում ստացած քաղաքացուն

Img default alt hy

Մարտի 10-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:

Քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: