Լրահոս
Հասարակական
14:59
10.03.22
144

Ռեստորանում վեճի ժամանակ 16-ամյա պատանդին դանակահարել է 23-ամյա երիտասարդին

Img default alt hy

Մարտի 9-ին, ժամը 00։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի պատանի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Նախապատրաստվում են նյութեր: