Լրահոս
Հասարակական
13:51
10.03.22
2 766

Ադրբեջանը կրակում է. հա, հետո ի՞նչ. Վահագն Խաչատուրյան

Img default alt hy

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այյսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջանի մասին են խոսում, բայց հակառակորդը կրակում է Արցախի ու Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։

«Հա հետո ի՞նչ: Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։

Մենք պիտի կարողանանք դա անել, այդ թվում՝ նաև տնտեսական, ռազմական հզորություն պետք է ունենանք, այդ թվում՝ դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն վարել։ Իրենք կրակում են, մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել։ Այսօր չեն ընդունի, վաղը կընդունեն»,- ասել է Խաչատուրյանը։