Լրահոս

2022-03-13
  • Հասարակական
    «Անալի խաղաղություն» և «աղ ու հացի եղբայրություն». սովորական հայկական սկանդալներ
    Սփիֆեն անունով խոզը փրկում է Փնթոշա քաղաքի խոզերին ու հանում նրանց ցեխից: Վարչապետի տիկինը հեքիաթ է պատմում, Ելիսեյան պալատում էլ վարչապետին «թանկագին Նիկոլ» են անվանում: Իսկ Հայաստանի նախագահը զարմանում է. «հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են»: Անհամ բարքեր և սովորական հայկական սկանդալներ:
    23:00
    13.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Թանկացած բնակարաններ ու թանկագին հյուրեր՝ հյուսիսից. «կապուտաչյա» Երևանը
    Տանյա, այնուհետև Նատաշա: Հայաստան են ժամանել՝ «հարսնացուներ՝ հյուսիսից»: Գառնիկ պապը քայլում է Երևանում ու հիշում՝ Պերմը, Զապորոժյեն: 10 օրում Ռուսաստանի 15 հազար քաղաքացի Հայաստան է եկել: Երևանը դառնում է «ռուսական բիզնեսի մայրաքաղաք»: Ռուս ընտանիքներին վարձով բնակարաններ են պետք, երևանցի տանտերերն էլ ազատվում են հայ վարձակալներին, որ իրենց բնակարաններն ավելի թանկ հանձնեն՝ թանկագին հյուրերին: Մոսկվայից Երևան եկող լեփ-լեցուն օդանավեր և «Նատաշկայի վրա աչք ունեցող հայ տղաներ»:
    22:30
    13.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    Սովի վտանգ՝ աշխարհում. մարդկանց ոչ փորն է կուշտ, ոչ տեղն է տաք
    Աշխարհում սովի վտանգ կա: Ցորենի համաշխարհային պաշարի 30 տոկոսը պատերազմի գոտում է: Ռուսաստանն արգելում է հացահատիկի ու շաքարի արտահանումը՝ անգամ ԵԱՏՄ երկրներ: Աղքատ Հայաստանը չի կարևորում հացի խնդիրը, չնայած՝ սերմնացու չկա, ցանքատարածություններն էլ պակասել են: Պարենի համաշխարհային ճգնաժամի ժամանակներում Վահան Քերոբյանը կատակներ է անում:
    22:15
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում հիվանդանոցների ու առողջապահական երաշխիքների մասին. Վարդևանյանն Արցախում է
    Արցախում հիվանդանոցների ու առողջապահական երաշխիքների մասին...
    22:12
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    26-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 11-ամյա երեխայի․ նա մահացել է
    Մարտի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան - Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին:
    22:10
    13.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայաստանը «հանձնված է»՝ Ռուսաստան-Արևմուտք պատերազմում
    Ուկրաինայի 2-րդ քաղաքն ավերակ է դարձել: Սովետական դրոշներով ռուսական տանկերը Կիև են հասնում: Եվրոպայի ամենամեծ երկրի արնագույն քարտեզը: Զելենսկին ուզում է զիջումներ անել, բայց չի ուզում դավաճան կոչվել: Աշխարհում կարգ է փոխվում. Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանը, Մոսկվան հիշեցնում է Եվրոպային՝ գազի ջերմությունը: Աշխարհը կիսած պատերազմը մեծացրել է թյուրքական ախորժակը, իսկ սեղանին հայկական շահն է: Ռուսաստանի թշնամիներն ու բարեկամները՝ ուկրաինական ռազմաճակատում ու Հարավային Կովկասում:
    22:01
    13.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Ամենօրյա պատերազմ»՝ առանց գազի մնացած Արցախում
    Արցախում ամեն օր նոր պատերազմ է: Պայթյուններ՝ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Փառուխ, Խնուշինակ, Նոր Շեն, Թաղավարդ գյուղերում: Թշնամու արկերն արդեն Արցախի խորքն են հասնում, որտեղ մարդիկ գրեթե մեկ շաբաթ է գազ չունեն, հացի հերթ են կանգնում և չեն կարողանում այգիներում աշխատել. թուրքը կրակում է: «Խրամորթ գյուղը տվեք, թույլ կտամ վերականգնել գազատարը»: Թշնամու պահանջը բացահայտում են «Հայլուրի» աղբյուրները: «Ամենօրյա պատերազմ»՝ Արցախում:
    21:45
    13.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հաղթանակը չեն մուրում, այն նվաճում են»
    Երկուշաբթի Երևանից ընդամենը 60 կիլոմետր հեռու՝ Երասխի դիրքերում զոհված Հրաչ Մանասարյանի հուղարկավորության կադրերն են: Գորիսում՝ 44-օրյա պատերազմի զոհերի կողքին են հողին հանձնել 33-ամյա պայմանագրային Հրաչին: Ծնունդով Սյունիքի Ակներ գյուղից էր։
    21:30
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի են․ Խամոյան
    Սույնը (ձախից) Արցախի (առավել ճշմարիտ՝ այն, ինչ թողեցին Արցախից) նախագահն է, իսկ իրականում՝ Արցախից մնացած բեկորների Սոցապ. նախարարը, ում միակ գործառույթը մնացել է շենք սարքելն ու արանքում փող աշխատելը։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի նստած են՝ զրկված տարրական հարմարություններից, իսկ պատճառը հետեւյալն է՝ ադրբեջանցիները վնասել են գազի միակ խողովակը ու հիմա հրաժարվում են թույլ տալ այն վերանորոգել։ 6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք տոնական տրանադրությամբ մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալության ներկայացմանը։ Ի դեպ, այն նախագահի, ով ասում է՝ հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են։ Մարդ, որ 1 գրամ թասիբ ունենար, այս թատրոնին ներկա գտնվելու փոխարեն 1 գազատար խողովակի հարցը կլուծեր։ Թեպետ, ի՞նչ թասիբ, Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ սեփական եղբոր գերեզմանով երդվողը հիմա փակ հանդիպումներում արցունքն աչքերին է խոսում եղբոր ազատագրած Արցախը Ադրբեջանին հանձնածի մասին։
    18:52
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք Նիկոլի առաջ. Աննա Մկրտչյան
    Այսօր ՀՀ-ում նախագահ նշանակեց մաքրամաքուր հանցագործ քրեաօլիգարխների աջակցությամբ իշխանությունը զավթած, նախկին, բայց թափ-թափանցիկ դատախազների, քննիչների ու ոստիկանության օգնությամբ իշխանությունը պահող դավաճան նիկոլը անդեմ ու անկարծիք՝ իմ տարիքի չափ քաղաքական կուսակցություն ու սկզբունք փոխած մեկին։ Ձեր նպատակների իրականացման ապացույցները կարող եք գտնել պաշտոնական լուսանկարներում, որտեղ նոր Հայաստանի խոշոր սեփականատերերը նույն իրենք՝ քրեաօլիգարխները, ուսապարկերը, դատախազն ու դավաճանը հաշտ ու համերաշխ ավարտին են հասցնում մեր երկրից մնացած փշրանքների ավերումը։ Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք նիկոլի առաջ։
    16:31
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սա քաղաքականության հարց չէ, Արցախում բառացիորեն հումանիտար աղետ է․ Վարդևանյան
    Սա քաղաքականության հարց չէ, Արցախում բառացիորեն ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ Է
    15:55
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակում բախվել են DAF-ն ու Opel-ը. գտնվել է ԱԱԾ զորքերի ծառայողի մոխրացած դին
    Մարտի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08:30-ի սահմանում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել. 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն: Երբ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի: Դեպքի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և սպասում են, որպեսզի ժամանեն կայազորի քննչական վարչության քննիչները:
    14:55
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ հերքում
    Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է։
    14:36
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    128 ԱԹՍ, 99 ինքնաթիռ, 1194 տանկ․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել
    Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է գրեթե 3700 ռազմական օբյեկտ։ Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում շարքից դուրս են եկել Ուկրաինայի 3687 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ»,- ասել է գեներալը։ Նրա խոսքով՝ ոչնչացվել է 99 ինքնաթիռ, 128 անօդաչու թռչող սարք, 1194 տանկ և այլ զրահատեխնիկա, 121 բազմակի հրթիռային համալիր, 443 դաշտային հրետանի և ականանետ, 991 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ Բացի այդ, Կոնաշենկովի խոսքով, ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները հարձակողական գործողություն են մշակում և օրական առաջ են շարժվում մինչև 14 կիլոմետր՝ վերահսկողություն հաստատելով հարավային շրջանների չորս բնակավայրերի վրա՝ Բլագոդատնոյե, Վլադիմիրովկա, Պավլովկա և Նիկոլսկոյե։ Ինչպես նշել է գեներալը, Լուգանսկի զորքերի խումբը ամբողջությամբ արգելափակել է Բորովսկոյե բնակավայրը և ամրացել Պոպասնայա քաղաքի հյուսիսային թաղամասերում։
    12:52
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։
    12:34
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին:
    12:16
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած․ Զոհրաբյան
    Արցախը հայաթափելու խնդիր է դրված ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ Այս օրերին Փարիզում եմ։ Կենտրոնական փողոցների բազմաթիվ շենքերի պատշգամբներից կախված է Ուկրաինայի դրոշը։ Մեծ ու փոքր համայնքապետարանների վրա փակցված է Ուկրաինայի դրոշը։ Ամենուր բացված են հատուկ ծառայություններ, որտեղ օգնություն են հավաքում ուկրաինացիների համար։ Խանութում, եթե անգամ 20 կիլոմետրանոց հերթ է եւ հերթում ծեր մարդիկ կան, միեւնույն է՝ ուկրաինացի բիցեպսավոր ջահելը սպասարկվում է արտահերթ ու բոլորը խոնարհաբար նրան ճանապարհ են տալիս։ Էս լացացնող հումանիզմի ֆոնին Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումներ, իսկ մարտի 8-ից գազատարի վնասում, ինչը ակնհայտորեն արել է Բաքուն։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացել են առանց ջեռուցման, չեն կարողանում աշխատել հացի արտադրամասերը, իսկ ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չեն տալիս մտնել վնասված գազատարի տարածք։ Այս ամենն արվում է Արցախը հայաթափելու համար, մինչդեռ հումանիտար այս աղետի վրա թքած ունեն թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ միջազգային հանրությունը, ով Ուկրաինայի համար հումանիզմի սալյուտներ է անում։ Ի դեպ, չմոռանանք, որ էս ֆոնին Ադրբեջանը հայտարարում է, որ 5 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի, ինչի բովանդակությանը հայ ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չի։ Արցախում հումանիտար ճգնաժամի համար բոլոր միջազգային կառույցները ոտքի հանելու փոխարեն՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ ավետում է, որ թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։ Իսկ երբ Փարիզում տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների բացատրում ես, որ եւս մի քանի օր, ու Արցախում անդառնալի պրոցեսներ կարող են լինել, նրանք տալիս են խիստ տրամաբանական հարց՝ բա ինչո՞ւ ընդամենը մի քանի օր առաջ Մակրոնին հանդիպած Փաշինյանն այդ մասին ոչինչ չասաց, եւ ինչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած։
    11:56
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն և Ուկրաինան փոխզիջման են գնում, նախագահները վերջնական փաստաթուղթ կստորագրեն. Պոդոլյակ
    Ռուս–ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլից առաջ մասնակիցները հիմնական հարցերի քննարկումից հետո աշխատում են դրանց իրավաբանական ձևակերպման վրա։ Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ըստ նրա` բանակցությունների չորրորդ փուլը կկայանա համատեղ իրավաբանական ձևաչափերի մշակումից անմիջապես հետո։ «Դա կարող է լինել վաղը, վաղը չէ մյուս օրը։ Պարզապես հանդիպելու և զրուցելու կարիք, հավանաբար, արդեն չկա։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այդ հարցերն այժմ փորձում ենք իրավաբանական որոշակի ձևաչափի մեջ տեղավորել», – ասել է Պոդոլյակը։ Ուկրաինական կողմը, օրինակ, պնդում է մեխանիզմների նախնական ամփոփիչ ցանկում ներառել Ուկրաինայի տարածքում ավերածությունների հետ կապված փոխհատուցումը։ «Պետք է փոխհատուցման հստակ մեխանիզմներ նշվեն` ինչի և ում բյուջեի հաշվին այդ ամենը պետք է վերականգնվի», – նշել է նա։ Պոդոլյակը չի բացառել, որ այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ երրորդ երկրների մասնակցության անհրաժեշտություն կլինի, երկրներ, որոնք արդեն իսկ «ուղղակի կամ անուղղակի ձևով» ներգրավված են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Վերջնական փաստաթուղթը (հավանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտության համաձայնագիր), Պոդոլյակի կարծիքով, կստորագրեն երկու երկրների նախագահները։ «Ուկրաինայի նախագահը պնդում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմանի բանակցություններ անցկացնել, որոնց ժամանակ նրանք կկարողանան վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ որոշակի փոխզիջումների վերաբերյալ, բայց Ուկրաինայի շահերի տեսանկյունից, քանի որ Ուկրաինան է առավել տուժած երկիրն է։ Ստորագրությունները, ինչպես հասկանում եմ, հենց Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն են դնելու», – ենթադրել է բանակցողը։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ հնարավոր է նաև երրորդ երկրների մասնակցության կարիք լինի։ «Այդ երկրները, որոնք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ գտնելու են հաշտության եզրերը, արդեն իսկ 100%–ով ներգրավված են խնդրին։ Այնտեղ նրանց որևէ կերպ լրացուցիչ ներգրավելու, ինչ–որ բան պատմելու անհրաժեշտություն չի լինի։ Նրանք ցանկացած պահի կարող են նստել բանակցային սեղանի շուրջ և միանգամից միանալ վերջնական աշխատանքին` նախնական ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում», – ընդգծել է Պոդոլյակը։
    11:48
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վանեցյանն արցախցի պաշտոնյաների հետ քննարկել է գազատարի վնասումից առաջացած հումանիտար աղետը
    Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», Արցախի «Արդարություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությոն» խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը: Քննարկումների առանցքում են եղել Արցախում տիրող իրավիճակը և հրատապ լուծման անհրաժեշտություն պահանջող այն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հերթական դրսևորումների արդյունքում, այդ թվում՝ ռազմական, հումանիտար, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիայի դիմագրավման հարցերը, անվտանգության խնդիրների լայն շրջանակն ու քաղաքական առկա և նորացող մարտահրավերները: նկար Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում գազատարի վնասման և Ադրբեջանի հանցագործ վարքագծի պատճառով ներկայում գազատարի վերականգնման անհնարինության և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետ կապված հարցերին: Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական համագործակցության և համակարգված աշխատանքի կարևորությանը և դրանից բխող առաջնահերթություններին: Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:
    11:26
    13.03.22
    Ավելին