Լրահոս
Հասարակական
18:52
13.03.22
1 634

Ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի են․ Խամոյան

Img default alt hy

Սույնը (ձախից) Արցախի (առավել ճշմարիտ՝ այն, ինչ թողեցին Արցախից) նախագահն է, իսկ իրականում՝ Արցախից մնացած բեկորների Սոցապ. նախարարը, ում միակ գործառույթը մնացել է շենք սարքելն ու արանքում փող աշխատելը, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի նստած են՝ զրկված տարրական հարմարություններից, իսկ պատճառը հետեւյալն է՝ ադրբեջանցիները վնասել են գազի միակ խողովակը ու հիմա հրաժարվում են թույլ տալ այն վերանորոգել։

6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք տոնական տրանադրությամբ մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալության ներկայացմանը։ Ի դեպ, այն նախագահի, ով ասում է՝ հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են։

Մարդ, որ 1 գրամ թասիբ ունենար, այս թատրոնին ներկա գտնվելու փոխարեն 1 գազատար խողովակի հարցը կլուծեր։ Թեպետ, ի՞նչ թասիբ, Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ սեփական եղբոր գերեզմանով երդվողը հիմա փակ հանդիպումներում արցունքն աչքերին է խոսում եղբոր ազատագրած Արցախը Ադրբեջանին հանձնածի մասին»։