Լրահոս
Հասարակական
22:30
13.03.22
199

Թանկացած բնակարաններ ու թանկագին հյուրեր՝ հյուսիսից. «կապուտաչյա» Երևանը

Տանյա, այնուհետև Նատաշա: Հայաստան են ժամանել՝ «հարսնացուներ՝ հյուսիսից»: Գառնիկ պապը քայլում է Երևանում ու հիշում՝ Պերմը, Զապորոժյեն: 10 օրում Ռուսաստանի 15 հազար քաղաքացի Հայաստան է եկել: Երևանը դառնում է «ռուսական բիզնեսի մայրաքաղաք»:

Ռուս ընտանիքներին վարձով բնակարաններ են պետք, երևանցի տանտերերն էլ ազատվում են հայ վարձակալներին, որ իրենց բնակարաններն ավելի թանկ հանձնեն՝ թանկագին հյուրերին: Մոսկվայից Երևան եկող լեփ-լեցուն օդանավեր և «Նատաշկայի վրա աչք ունեցող հայ տղաներ»: