Լրահոս
Հասարակական
22:10
13.03.22
1 377

26-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 11-ամյա երեխայի․ նա մահացել է

Img default alt hy

Մարտի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան-Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին: 

Երեխան տեղում մահացել է։