Լրահոս
Արցախ
14:36
13.03.22
841

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ հերքում

Img default alt hy

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում:

Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։