Լրահոս
Միջազգային
12:52
13.03.22
4 404

128 ԱԹՍ, 99 ինքնաթիռ, 1194 տանկ․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել

Img default alt hy

Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է գրեթե 3700 ռազմական օբյեկտ։ Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում շարքից դուրս են եկել Ուկրաինայի 3687 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ»,- ասել է գեներալը։

Նրա խոսքով՝ ոչնչացվել է 99 ինքնաթիռ, 128 անօդաչու թռչող սարք, 1194 տանկ և այլ զրահատեխնիկա, 121 բազմակի հրթիռային համալիր, 443 դաշտային հրետանի և ականանետ, 991 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

Կոնաշենկովի խոսքով, ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները հարձակողական գործողություն են մշակում և օրական առաջ են շարժվում մինչև 14 կիլոմետր՝ վերահսկողություն հաստատելով հարավային շրջանների չորս բնակավայրերի վրա՝ Բլագոդատնոյե, Վլադիմիրովկա, Պավլովկա և Նիկոլսկոյե։

Ինչպես նշել է գեներալը, Լուգանսկի զորքերի խումբը ամբողջությամբ արգելափակել է Բորովսկոյե բնակավայրը և ամրացել Պոպասնայա քաղաքի հյուսիսային թաղամասերում։