Լրահոս
Տարածաշրջան
12:37
14.03.22
129

Ո՞վ է ասել՝ Ադրբեջանը պետք է կարողանա անարգել օգտվել ՀՀ-ի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին գազատարից․ իրանագետ

Img default alt hy

Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։

Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից»։