Լրահոս
Միջազգային
13:07
14.03.22
146

Meta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել

Img default alt hy

Meta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել Facebook-ում և Instagram-ում։ Նման հայտարարություն է արել ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան Meta հոլդինգը մեղմացրել է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։

Սակայն այս հայտարարությանը հաջորդեց պարզաբանում` Facebook-ի ևInstagram-ի նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղի օգտատերերին իրենց «զայրույթն» արտահայտել Ռուսաստանի զորքերի հասցեին։

Քլեգի խոսքով՝ ընկերությունն այժմ ճշգրտում է իր դիրքորոշումը, որպեսզի այն չմեկնաբանվի որպես «ռուսների դեմ ընդհանուր առմամբ» արդարացնող բռնություն։