Լրահոս
Տարածաշրջան
13:21
14.03.22
117

Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա

Img default alt hy

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով):

Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։