Լրահոս
Միջազգային
16:23
14.03.22
155

Ուկրաինայում Կադիրովի գլխի համար 100 հազար դոլար ու տուն են խոստանում

Ուկրաինայում պարգև են խոստացել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, որը պնդում է, թե գտնվում է Ուկրաինայի տարածքում, գրում է korrespondent.net-ը։

Նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի համար առաջարկում է 100 հազար դոլար, իսկ նախկին մեկ այլ պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին՝ տուն Կիևի մոտ և հողատարածք։

Ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակել էին Կադիրովի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ նշվում էր, թե նա գտնվում է Կիևի մարզում: