Լրահոս
Տարածաշրջան
16:37
14.03.22
140

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Մոսկվա

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն հայտարարել է, որ միջուկային գործարքի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով: Մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳՆ-ների ղեկավարները շփումներ են իրականացնում միմյանց հետ։

Ամիր Աբդոլլահիյանը վաղը մեկնում Է Մոսկվա, որպեսզի շարունակի այդ խորհրդակցությունները։