Լրահոս
Հասարակական
14:36
14.03.22
2 031

Որպես նախագահ՝ Ալեն Սիմոնյանի վերջին որոշումը Վանեցյանի մորն աշխատանքից ազատելն է

Img default alt hy

ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։

Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն է։

Կարգադրությունն ստորագրվել է մարտի 10-ին։