Լրահոս
Հայաստան
12:02
16.03.22
134

«Նոր տուն» հացատանը կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ մարտի 15-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ պետ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով և պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արգամ Մանուկյանն է։ Ոստիկանները պարզել են, որ Ա. Մանուկյանը վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։  Մինչ նրանք պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Նորայր Սարգսյանն է, որը վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։