Լրահոս
2022-03-16
-
ՀայաստանՈւ՞մ անունից է խոսում գործակալ «օմեգա Արոն» և ի՞նչ գին է վճարելու Հայաստանը դրա համար․ քաղաքագետՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ «օմեգա Արոն», որին թուքական ԶԼՄ-ներից մեկը ԱրաԲատ էր անվանել, թուրքական «Անադոլու» գործակալությանը հարցազրույց է տվել և ասել է. «ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»... Նախ, հետաքրքիր է իմանալ, թե սույն կերպարը «բնակչություն» ասելով ու՞մ նկատի ունի... Հավանաբար, վերջին ԱԺ ընտրություններին իրենց ձայն տված 680 հազար ընտրողներին, որոնք կազմում են ԸՆԴՀԱՆՈւՐ ընտրողների մոտ 27 տոկոսը... Պարզվում է, գործակալ «օմեգայի» համար իրենց ձայն տված մոտ 27 տոկոս այդ մասսան էլ «ժողովուրդն» է... Մյուսների կարծիքը թրքասեր կապիտուլյանտներին հետաքրքիր չէ... Հետաքրքիր է նաև ԱրաԲատից իմանալ, թե այդ երբ է Հայաստանը դեմ եղել կամ նախապայմաններ առաջ քաշել Անկարայի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահով, որ հիմա իր նմանն այդ մասին բարձրաձայնում է... Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները միշտ էլ ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, որին միշտ չի համաձայնել Անկարան՝նախապայմաններով փակուղի մտցնելով Երևանի հետ տարվող բանակցությունները... Գործակալ «օմեգան» լավ կլինի պարզաբանի, թե իրենց կապիտուլյանտ և ադրբեջանցիների կողմից նվաստացված իշխանությունն արդյոք ընդունել է դեռ 2021 թ-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին առաջադրված 5 շանտաժ-նախապայմանները, որոնց ընդունումից հետո նոր Անկարան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել սահմանները... Այս 5 նախապայամններին վերջերս գումարվեցին նաև Բաքվի 5 շանտաժ-նախապայմամները՝իբր Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, որոնցից գոնե երեքը մեզ համար անընդունելի են... Ամենակարևորն՝ Ալիևը պահանջում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս... Պատահական չէ, որ դրանից հետո որոշ թրքասեր քայլիստներ հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրել այդ հարցը, որը նշանակում է, որ Նիկոլ Անհողի իշխանությունը պատրաստ է հրաժարվել Արցախից... Գործակալ «օմեգայի» և այլ քայլիստների հայտարարություններն ապացուցում են, որ հողատու Նիկոլի իշխանությունը պատրաստ է թուրքերին քծնելու համար կատարել վերջիններիս ամենանվաստացուցիչ պահանջները և հրաժարվել Արցախից...Ավելին10:0816.03.22 -
ՀասարակականԱյս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին․ ԱբրահամյանԱրդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաև տեղի բնակիչները։ Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։ Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը նոր դիրքային բարելավումներ է անում՝ 2021-ի մայիսի և նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։ Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին և հետևանքն էլ շարունակական կորուստներն են լինելու։Ավելին10:0416.03.22 -
ՀասարակականԻշխանությունը ընդառաջ կգնա՞, թե՞ այս հարցն էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարևորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։ Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու»։Ավելին10:0116.03.22 -
ՀասարակականԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՓարիզՄարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին, հայտնում են ԱԳՆ-ից:Ավելին09:5316.03.22 -
ՀայաստանՓրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենաՄարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։Ավելին09:4916.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Ընդդիմությունը դիմել է ԱԺ նախագահին` Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով: «Tert.am» «Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների պատճառով կանայք և երեխաները Խրամորթից տեղափոխվել են այլ բնակավայրեր». Ասկերանի շրջանի վարչակազմ: «Հրապարակ» ԶՈՒ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանը իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ «Ժողովուրդ» Հայաստանում հնդկաձավարը հասել է ոսկու գնի. փաթեթավորված հնդկաձավարի որոշ տեսակների գները սկսում են 1100 դրամից: «Ժողովուրդ» Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:Ավելին09:4816.03.22 -
ԱրցախԽրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաներըԱսկերանի շրջանի վարչակազմը հայտարարում է, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ «Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։ Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից: ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ», - ասված է հայտարարության մեջ։Ավելին09:4416.03.22
2022-03-15
-
Արցախ«Պատրաստ ենք ամեն ինչի». Արցախում տները փայտի վառարանով են տաքացնումԱրցախում 7 օր է ապրում են առանց գազի՝ տատանվող հոսանքով: Ըստ կանխատեսման՝ վաղը գիշերը Ստեփանակերտում մինչև -7 աստիճան ցուրտ է լինելու, առատ ձյունը չի դադարում:Ավելին22:4515.03.22 -
Հայաստան«Դա կատիգարիչսկի սուտ ա». Ներքին Հանդի բնակիչը հակադարձում է ՊՆ-ինՍյունիքի Ներքին Հանդի բնակիչներն ահազանգում են, որ ադրբեջանցի զինվորականները ևս մոտ 1 կմ առաջ են եկել, վրաններ խփել Վերին Հանդի տարածքում, վերահսկողության տակ առել գյուղի գերեզմանոցն ու ջրի աղբյուրը:Ավելին22:1515.03.22 -
Հայաստան«Պատերազմն անխուսափելի է». Արա Աբրահամյանը հարցնում է՝ «իսկ ի՞նչ եք անում, որ Ռուսաստանն օգնի»Հայաստանում նոր պատերազմի սպառնալիք է տեսնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքով՝ թշնամին ակտիվանում է Հայաստանի հետ սահմանին, որովհետև Ռուսաստանի գլուխը խառն է ռուս-ուկրաինական պատերազմով:Ավելին22:0015.03.22 -
Հասարակական«Անծուխ օրեր»՝ հանրային սննդի օբյեկտներում. ծխողները 50 հազար դրամ կտուգանվենԱյսօրվանից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենքի նոր դրույթը, որով արգելվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտ կամ դրա փոխարինիչ օգտագործել:Ավելին21:4515.03.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱԳ նախարարԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որը ներկայացված է ստորև. Հարց․ Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ձեր մասնակցության մասին: Պատասխան․ Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։ Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։ Հարց․ Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը: Պատասխան․ Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Հարց. Որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար: Պատասխան․ Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։ Հարց. Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցեր կլինե՞ն։ Դուք թուրք պաշտոնյաներին Հայաստան այցելելու հրավեր ուղարկե՞լ եք կամ հրավեր ստացե՞լ եք այցելելու Թուրքիա։ Պատասխան․ Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։ Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։ Հարց. Ի՞նչ կարող եք ասել մեզ կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին: Պատասխան․ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն։Ավելին21:4215.03.22 -
ՀասարակականWildberries-ում խափանումներ են. անհետացած անձնական հաշիվներ ու պատվերներՄարդիկ չեն կարողանում նոր պատվերներ անել, հետևել հին պատվերների ընթացքին: Պաշտոնական բացատրությունները հստակ չեն: Մասնագետները փորձում են արագ շտկել խնդիրը:Ավելին21:3015.03.22 -
ՄիջազգայինԶելենսկին Արևմուտքից ծանր տեխնիկա է խնդրում. ՌԴ զինված ուժերը վերահսկում են Խերսոնի շրջանըԴոնեցկում սգո օր է, Կիևում՝ պարետային ժամ: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել կիևցի տղամարդկանց, որոնք դուրս են եկել մայրաքաղաքից, վերադառնալ և պաշտպանել քաղաքը:Ավելին21:1515.03.22 -
ՀասարակականՆռնակով պայթեցրել է իրեն ու նախկին կնոջը. մանրամասներ՝ Զովունիում սարսափելի սպանությունիցՄարտի 11-ին Զովունիի դպրոցի մոտ 46-ամյա Արտակը հանդիպել է նախկին կնոջը և նռնակով պայթեցրել է իրեն էլ Նելլին էլ: Մահացածները 4 երեխա ունեն, երկուսը անչափահաս: Ականատեսները պատմում են, որ պայթյունի ձայնից դպրոցից դուրս են վազել 2 երեխաները ու տեսել ծնողների մարմինները:Ավելին21:0015.03.22 -
ՀայաստանՊատերազմում զոհված հերոսների մայրերը, կանայք և քույրերը. հուշ-երեկո՝ ԵրևանումՊատերազմում զոհված հերոսների կանանց, մայրերի, քույրերի գեղեցկության միամսյակի միջոցառում էր կազմակերպվել Երևանում:Ավելին20:1515.03.22 -
ԱրցախԲաքվի «5 կետը» Երևանն ստացել է. Արցախի ի՞նչ կարգավիճակի մասին է խոսում ՀայաստանըԲաքվի 5 կետանոց առաջարկների մասին Միրզոյանն է խոսել ու խորացրել Արցախի կարգավիճակի շուրջ եղած կասկածները: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Միրզոյանը փորձել է խմբագրել նախարարության երեկվա հայտարարությունը, որում ոչինչ գրված չէր Արցախի կարգավիճակի մասին:Ավելին20:0115.03.22 -
ՀայաստանԸնդդիմությունն առաջարկում է պատժել ՀՀ որևէ տարածքը ոչ հայկական անվանողինՀայաստանի որևէ տարածքի պատկանելիության հարցը կասկածի տակ դնողներին էր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում քրեորեն պատժել:Ավելին19:4515.03.22 -
ՀայաստանԱդրբեջանցիներն «ընդամենը վերադարձել են». ՀՀ ՊՆ-ն հերքում է սյունեցի գյուղացու տեսածը«Ադրբեջանական զորքերը ոչ թե առաջխաղացում են ունեցել, այլ ընդամենը վերադարձել են իրենց դիրքեր»,- ՀՀ ՊՆ-ն հերքել է թշնամու առաջխաղացման լուրերը։Ավելին19:3015.03.22