Լրահոս
Հասարակական
11:44
16.03.22
767

11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել մոր հետ

SHAMSHYAN.com-ը մարտի 13-ին գրել էր, որ  Երևանում 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոր ու որդու։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, որն այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել։ Երեխան գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժել էին 31-ամյա Աննա Կ.-ն և 11-ամյա Վլադ Պ.-ն:  

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։