Լրահոս
Քաղաքական
11:31
16.03.22
648

Պարտված ՔՊ-ական թեկնածուն ասում է, որ Վարդենիսում ամենաշատ ձայնն իրենք են տարել

Մենք շատ լավ տրամադրությամբ եկել ենք, ժողովրդի կողմից ստացել ենք 13 մանդատ։ Այս մասին Վարդենիսում ավագանու արտահերթ նիստից առաջ ասել է  Վարդենիսի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

«Պետք է հասկանաք, որ ՔՊ-ն միայնակ տարածաշրջանում տարել է ձայների բացահայտ առավելությամբ․․․»,- ասել է Մելքոնյանը։

Լրագրողի դիատրկմանը, որ երկու խմբակցություններ միացել են և ունեն 14 ձայն, Մելքոնյանը այլ մեկնաբանություն է տվել, որ եկել են ժողովրդի տված մանդատների հետևից և պետք է պատվով պահեն մանդատների ինքնությունը։