Լրահոս
Հայաստան
09:49
16.03.22
115

Փրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա

Img default alt hy

Մարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։

Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։