Լրահոս
Հասարակական
09:40
17.03.22
284

Ինչո՞ւ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի գույքը կալանքից չեն հանում․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի գույքը ևս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա ևս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գևորգյանի հայցը և քննիչին պարտավորեցրել վերացնել Գևորգյանի իրավունքների խախտումները:

Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աμրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գևորգյանի գույքը ևս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աμրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել:

Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին.

«Գործը նախաքննության փուլում է, և այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»: