Լրահոս
Հասարակական
10:28
17.03.22
209

Արցախը շարունակում է մնալ առանց գազի մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում․ Ելենա Կիրակոսյան

Img default alt hy

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։

«Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում:

Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև»: