Լրահոս
09:33
17.03.22
995

20 տարեկան Ալբերտ Սիրոյանի դին հայտնաբերվել է մարտական դիրքում

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ, հայտնում են ՊՆ-ից։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: