Լրահոս
Մամուլի տեսություն
10:01
17.03.22
150

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Արցախի Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։

«Փաստ»

Իշխանությունները խստագույնս արգելել են իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։

«Հրապարակ»

Չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել։

«Հրապարակ»

«Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։

«Ժողովուրդ»

Խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թ-ի կատարողականը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի հետ: