Լրահոս
Հայաստան
10:51
18.03.22
119

Բացահայտվել է Մոսկովյան փողոցում կատարված սպանության փորձը

Img default alt hy

Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Ոստիկանները պարզել էին, որ տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն:

Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերել են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկել, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։