Լրահոս
Շոու բիզնես
10:21
18.03.22
231

արդաշյանը պատմել է, որ սիրելին իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին

Img default alt hy

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր երկրպագուներին՝ բացահայտելով, որ երիտասարդը ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին:

«Daily Mail»-ը գրում է, որ 41-ամյա Քարդաշյանն այս մասին ասել է հարցազրույցի ժամանակ:

Հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը Քարդաշյանին հարց է տվել նրա սիրեցյալի կրծքավանդակին Kim դաջվածքի վերաբերյալ, որը երկրպագուները տեսել էին Դևիդսոնի մի լուսանկարում:

ԴեՋեներսն ուղղակի ապշել է, երբ Քարդաշյանը պատմել է, որ իր անունը գրվել է ոչ թե թանաքով, այլ որպես սպի է մնացել շիկացած երկաթով այրման հետևանքով: Բացի այդ, հեռուստաաստղը բացահայտել է, որ իրենց սիրավեպի հինգ ամսվա ընթացքում Դևիդսոն իր պատվին երեք դաջվածք է արել: