Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
18.03.22
122

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

 

«Առավոտ»

«Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում». Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան:

«Ժողովուրդ»

ՔՊ խմբակցությունը սպասում է, որ Փաշինյանը խոսի Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետի մասին:

«Հրապարակ»

Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում իրավիճակն ապակայունացնել։

«Հրապարակ»

Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։

«Ժողովուրդ»

Երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի հետ: