Լրահոս
Հասարակական
11:20
18.03.22
283

Նոր հեծանիվ չենք հորինելու,ՀՀ–ն հետ է մնացել ծխելու դեմ պայքարից․ Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը ծխելու արգելքի մասին օրենքի և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հե: Նախարարն ասել է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որևէ տուժում չի լինում։

Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, և ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասաց նախարարը։

-Բացարձակ անտրամաբանական չի, նորից եմ կրկնում՝ այն կոչված է պաշտպանելու այն մարդկանց, ովքեր ծխում են, որպեսզի ավելի քիչ ծխեն, որպեսզի մեր երեխաներն այս վնասակար սովորույթից զերծ մնան։ Եվ մեր ընդհանուր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան՝ մեր քաղաքացիներին առողջ պահելուն։

-Մի քիչ շատ չի՞ կոշտացրել Հայաստանն իր քաղաքականությունն այս հարցում, թե՞ Եվրոպայի պահանջն է։

-Գիտե՞ք, սա մեր օրվա հրամայականն է, որովհետև մենք ունենք սրտանոթային հիվանդություններով մահացության բավականին բարձր բեռ, այն գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է քաղցկեղով պայմանավորված մահացությունները, և մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիներին առողջ պահելու և նվազեցնելու մահերը այս հիվանդություններից։

-Այդ դեպքում գուցե կառավարությունը որոշի, որ Հայաստանում ընդհանրապես ծխելն արգելված է, ու արգելի՞ ե՛ւ ծխախոտի ներկրումը, ե՛ւ արտադրությունը։

-Մենք չենք արգելում մարդկանց ծխել, այլ սահմանափակում ենք այն վայրերում, որտեղ դա վնասում է թե՛ իրենց, թե՛ այն մարդկանց, ովքեր որ չեն ծխում։

-Իսկ եթե ձեր այդ «չարգելքի» արդյունքում որևէ վիճակագրություն չփոխվի՝ ծխողները շարունակեն նույն չափով ծխել, բայց ո՛չ մարդիկ շահեն, ո՛չ տնտեսությունը։

-Գիտե՞ք, ի վերջո մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Ծխելու դեմ պայքարը վերջին տասը տարիների ընթացքում շատ ակտիվ ընթացել է, և ինչ-որ առումով Հայաստանն իր կարգավորումներով հետ է մնացել։ Մենք հիմա փորձում ենք այս ռեֆորմի միջոցով հաստատել այդ մաքուր օդի քաղաքականությունը և մարդկանց զերծ պահել հիվանդանալուց։

Հիշում եք՝ տարիներ առաջ մարդիկ ծխում էին նաև ինքնաթիռում, այնուհետև վերացվեց այս հնարավորությունը ևս, ու սարափելի բան չպատահեց՝ ծխող մարդիկ թռչում են երկար ժամերով և չեն ծխում։

-Ի դեպ, սա Արսեն Թորոսյանը համարել է իր հաղթանակը, սա ի՞ր ռեֆորմն ու հաղթանակն է։

-Ես կարծում եմ՝ սա մեր կառավարության շատ կարևոր ռեֆորմներից է, և մենք մի թիմով, այո, աշխատել ենք, պայքարել ենք, և շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։