Լրահոս
Քաղաքական
12:20
18.03.22
173

Նիկոլ Փաշինյանին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն. պարզաբանում է փոխոստիկանապետը

Img default alt hy

2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը, գրանցվել է 268 հանցագործության դեպք։

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ այս դեպքերից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է,16-ը կասեցվել է, իսկ 101-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 20-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։

2022 թվականին, նույն հոդվածի հատկանիշներով, գրանցվել է 240 հանցագործության դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ը գտնվում է ընթացթի մեջ. գրանցված դեպքերից 64-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։

«Ընթացակարգերը հետևյալն են՝ այն անձը, ով հանդիսացել է տվյալ հանցագործության օբյեկտ, ում ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն կամ ցանկացած իրավապահ մարմին։ Ոստիկանության կողմից ուսումնասիրվում են հնարավոր միջոցները որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել, այդ թվում նաև, լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը», - մանրամասնել է Ֆիդանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն, փոխոստիկանապետն էլ արձագանքել է. 

«Ոստիկանության ցանկացած աշխատակից, որը կտեսնի հանցագործության վերաբերյալ կոնկրետ իրավիճակ, կարող է համապատասխան ընթացք տալ»։