Լրահոս
Միջազգային
12:26
18.03.22
122

Apple-ը հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի եւ նորացված iPad Air-ի վաճառքից Ռուսաստանում

Img default alt hy

Apple ընկերությունը գարնանային շնորհանդեսից հետո հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի և նորացված iPad Air-ի վաճառքից Ռուսաստանում՝ իր պաշտոնական հայտարարությանը համապատասխան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը սմարթֆոնների շուկայում:

Այսօր մեկնարկել է Apple-ի նոր սարքերի վաճառքն այլ երկրներում։ Ընկերությունը որոշել է դադարեցնել սարքերի վաճառքը և նոր սարքերի մատակարարումը Ռուսաստանին, սակայն Apple-ը դեռ չի լքել ռուսական շուկան։

Այս պահին AppStore հավելվածների խանութը շարունակում է գործել, իսկ iOS-ի թարմացումներն ուղարկվում են ռուս օգտատերերի սարքերին: Apple-ը նաև շարունակում է սերվիսային ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։