Լրահոս
Տարածաշրջան
11:16
18.03.22
109

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները

Img default alt hy

Մոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով  հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման  վերաբերյալ, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։

Նշվել է հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։