Լրահոս
2022-03-21
-
ՀայաստանՄենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք․ Նաիրա ԶոհրաբյանՆախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ միջազգային հանրությունը թքած ունեն Արցախում հումանիտար ճգնաժամի վրա։ Նա մեջբերել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե Հայաստանը, ոնց որ, հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից։ «Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, հիմա հարց՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել, փորձում են շրջանառության մեջ դնել ամենավտանգավոր թեզը՝ այս կամ այն կարգավճակով Արցախը Ադրբեջանի կազմում։ Ինչ-որ «դիջեյներ», ինչ-որ թրքահպատակներ փորձում են տարատեսակ լղոզված ձևակերումներով ասել՝«դե, պիտի քննարկվի, պիտի նայենք»։ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, նշանակելու է Արցախի ցեղասպանություն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավորը։ Նա եզրափակեց իր ելույթը՝ ըդգծելով, որ Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է։ «Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք»։Ավելին13:4021.03.22 -
ՔաղաքականՊետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ․ Հրանտ ԲագրատյանԱյսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը։ «Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք այն տպավորությունը, որ ոչինչ չի արվում Արցախի անկախության ճանաչման հարցում, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։ Այս մասին Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը։ Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք այն տպավորությունը, որ ոչինչ չի արվում Արցախի անկախության ճանաչման հարցում, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանում»։ Բագրատյանը նաև նշել է, որ պետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ և դրանով ամեն ինչ կվերջանա, մի քանի ժամ ժամանակ կտան և ժողովրդին կասեն՝ դե դուրս եկեք, և մենք էլ դուրս ենք գալու, առանց կասկածի։ «Խաղաղության մասին հայտարարություններից հետո Ադրբեջանը ավելացրել է բյուջեն պաշտպանության ոլորտում, իսկ Հայաստանը՝ կրճատել։ Ինձ իշխանությունից ասում են՝ իշմար եմ տալիս Ադրբեջանին, ինչ է, իրենք չեն կարողանո՞ւմ բացել, կարդալ՝ ՀՀ բյուջեն որքան է։ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են, երբ հարձակվեն ՀՀ-ի վրա, ուրիշ թեմա չկա։ Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։ Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում, այդպիսի մի հնարավորություն կար Մարտունիում և այնտեղ ոչ մի թիզ հող չենք հանձել, 3-4 մլն-ի պատմություն է։ Ամբիոնների հայտարարում են, թե այսինչ զինատեսակներից ունենք, բայց մի հատ չեն ցուցադրում։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում»։ Նախկին վարչապետն ասել է, որ խաղաղության մասին հայտարարություններից հետո Ադրբեջանը ավելացրել է բյուջեն պաշտպանության ոլորտում, իսկ Հայաստանը՝ կրճատել։ «Ինձ իշխանությունից ասում են՝ իշմար եմ տալիս Ադրբեջանին, ինչ է, իրենք չեն կարողանո՞ւմ բացել, կարդալ՝ ՀՀ բյուջեն որքան է։ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են, երբ հարձակվեն ՀՀ-ի վրա, ուրիշ թեմա չկա։ Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։ Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում, այդպիսի մի հնարավորություն կար Մարտունիում և այնտեղ ոչ մի թիզ հող չենք հանձել, 3-4 մլն-ի պատմություն է։ Ամբիոնների հայտարարում են, թե այսինչ զինատեսակներից ունենք, բայց մի հատ չեն ցուցադրում։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում»։Ավելին13:0421.03.22 -
ՀայաստանՎիրավորանքի հոդվածով Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանությունՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառումներից մեկն է վերահրապարակել և կից գրառում է արել․ «Այս գրառման համար այսօր հրավիրվել էի Էրեբունու ոստիկանության բաժին՝ «վիրավորանքի» տխրահռչակ հոդվածով։ Եվրոմիության դեսպանին հանկարծ չասեք, կարող է հանկարծ զարթնի ու մատ թափ տա Նիկոլի վրա»:Ավելին12:3521.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Պայթյուն և փլուզում Երևանում. գտել են 18-ամյա տղայի դի | 21.03.2022Ավելին12:3021.03.22 -
ԱրցախԱրցախում դադարեցվել է ուսումնական գործընթացըԱրցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են հաջորդող մեկ ամսվա ժամաքանակների վրա։Ավելին12:2821.03.22 -
Զինվորի մահվան դեպքով՝ ձերբակալվել են նրա ծառայակիցներըՄարտի 16-ին մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով երկու ձերբակալվածներ կան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Ս.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:Ավելին12:1621.03.22 -
ՀասարակականՄարիամ Փաշինյանը Ծաղկաձորում դահուկ է քշում«Գարնանային ձյnւնառատ օրերը վարչապետի դստեր մոտ դահուկ քշելու ցանկություն են առաջացրել: Մեզ պատմեցին, որ Մարիամ Փաշինյանն այսօր կեսօրից հետո գնացել է Ծաղկաձnր դաhուկ քշելու:Ավելին12:0921.03.22 -
ՄիջազգայինՌԴ ՊՆ-ն ուկրաինացի ազգայնականներին մեղադրում է Սումիում սադրանքի մեջՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ գիշերը ուկրաինական Սումիում «ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք է իրականացվել», ինչի մասին ռուսական կողմը, ըստ ՊՆ-ի, պաշտոնապես նախազգուշացրել էր օրեր առաջ, գրում է «Ռիա նովոստին»։ Նախարարությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում պաշարների կամ թունավոր նյութերի արտադրության ուկրաինական օբյեկտների ուղղությամբ՝ հավելելով, որ Ուկրաինայում նման տարածքների կոորդինատները և այնտեղ պահվող թունավոր նյութերի վերաբերյալ տվյալները ձեռք են բերել, երբ վերցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադի մարտական փաստաթղթերը:Ավելին12:0021.03.22 -
ԱրցախԱնհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի. Արցախի նախագահԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը ձնամաքրումն արդյունավետ իրականացնելու համար, սակայն մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը շարունակում է մնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ մարտի 21-ից, երկօրյա դադարից հետո, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նորից աշխատում է բնականոն ռեժիմով։ Համապատասխան ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել կրթական ոլորտին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի։ Երկրի ղեկավարը հանձնարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ակտիվացնել համայնքներ տանող ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները, իսկ քաղաքաշինության նախարարին՝ ձնամաքրման գործընթացին առավելագույնս ընդգրկել նաև մասնավոր շինարարական կազմակերպություններին։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով։ Այս առումով երկրի ղեկավարը հանձնարարել է, որ մարտի 21-ից ձնամաքրման միջոցառումներին միանան պետական համակարգի աշխատակիցները, և կոչ արել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ու քաղաքացիներին ևս ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ ներգրավվելով իրականացվող աշխատանքներին։Ավելին11:5621.03.22 -
ՀայաստանՀայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ըՄարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր» Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են: «Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։ ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը», - նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։Ավելին11:3121.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է 4 մահՄարտի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 1752 թեստավորում, առողջացել՝ 73 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում։Ավելին11:2521.03.22 -
ՀայաստանԽոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին․ ԹովմասյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մի քանի հարց ուղղելով Հայաստանի իշխանություններին։ «Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որևէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե՞ ոչ։ Ի վերջո, խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԼՂ հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ, այլ իրավունքների. պրն․ նախարար, իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի», - նման հարցեր է բարձրացրել պատգամավորը։Ավելին11:1821.03.22 -
ԵրևանԵթե ձյունը 4-5 օր շարունակվի, աղի պաշարները չի բավարարի. քաղաքապետարանի պաշտոնյաԵրեւանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության, այսօր Երեւանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար: Մարտի 22-23-ին եւ 25-ի ցերեկն ու 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի եւ 25-ի գիշերը եւ երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4+6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցել է, որ ամբողջ գիշեր աղ ցանող մեքենաներն աշխատել են: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք աղի ու ավազի պաշարները բավարար են. «Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»:Ավելին11:0421.03.22 -
ՀայաստանԲնակիչները նախկինում Ներքին Հանդում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք․ ՄԻՊՍյունիք մարզ (ներքին հանդ բնակավայր) գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը մեր Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։ Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները: Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։ Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են ստեղծված իրավիճակի հետ կապված: Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։ Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին։Ավելին10:5621.03.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանը Բալիում էՄարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նուսա Դուա, Բալիում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարաննեըի պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների և գլխավոր քարտուղարների համար: Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է նաեւ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում ընդունվելիք՝ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային թրաֆիքինգի եւ միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող բանաձեւի նախագծի շուրջ մտքերի փոխանակում, կարծիքների հավաքագրում: Խորհրդարանականները հատուկ նիստով անդրադառնալու են կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը վերաբերող թեմային, ինչպես նաև ներկայացվելու են տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին առնչվող զեկույցներ: Վեհաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին նվիրված աշխատաժողով:Ավելին10:5221.03.22 -
ՀասարակականԻսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ․ Ռոբերտ ՀայրապետյանԻսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի մեկնելուն: Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը: Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին: Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյա՞ր: Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակությունը՝ (11 հոգի):Ավելին10:4321.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում հայազգի զինծառայող է զոհվելՈւկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել Հայտնում է ՌԴ-ի միավոր Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում հայկական սփյուռքի խորհուրդը։ «Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- գրված է հաղորդագրության մեջ։Ավելին10:3121.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում 31 434 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափովՀայաստանում մարտի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 096 312 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 105 361, երկրորդ դեղաչափով՝ 957 017 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 31 434 է:Ավելին10:2821.03.22 -
ՀայաստանՏաքսու տղամարդ ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետելԱյսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է՝ մահացածը, որը տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել կամրջից։Ավելին10:2121.03.22