Լրահոս
Հայաստան
13:40
21.03.22
281

Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք․ Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ թե՛  Հայաստանի իշխանությունը, թե՛ միջազգային հանրությունը թքած ունեն Արցախում հումանիտար ճգնաժամի վրա։

Նա մեջբերել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե Հայաստանը, ոնց որ, հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից։

«Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, հիմա հարց՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել, փորձում են շրջանառության մեջ դնել ամենավտանգավոր թեզը՝ այս կամ այն կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում։

Ինչ-որ «դիջեյներ», ինչ-որ թրքահպատակներ փորձում են տարատեսակ լղոզված ձևակերումներով ասել՝«դե, պիտի քննարկվի, պիտի նայենք»։ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, նշանակելու է Արցախի ցեղասպանություն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավորը։

Նա եզրափակել է իր ելույթը՝ ըդգծելով, որ Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է։

«Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք»։