Լրահոս
Միջազգային
12:00
21.03.22
184

ՌԴ ՊՆ-ն ուկրաինացի ազգայնականներին մեղադրում է Սումիում սադրանքի մեջ

Img default alt hy

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ գիշերը ուկրաինական Սումիում «ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք է իրականացվել», ինչի մասին ռուսական կողմը, ըստ ՊՆ-ի, պաշտոնապես նախազգուշացրել էր օրեր առաջ, գրում է «Ռիա նովոստին»։

Նախարարությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում պաշարների կամ թունավոր նյութերի արտադրության ուկրաինական օբյեկտների ուղղությամբ՝ հավելելով, որ Ուկրաինայում նման տարածքների կոորդինատները և այնտեղ պահվող թունավոր նյութերի վերաբերյալ տվյալները ձեռք են բերել, երբ վերցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադի մարտական ​​փաստաթղթերը: