Լրահոս
2022-03-21
-
ՀայաստանՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումումՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները մարտի 16-ից 20-ը ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգել է զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։Ավելին21:0021.03.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Երևանում. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի 73ա շենքի բակում ավտոմեքենա է այրվում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն փողոցի բնակիչ Վլադիմիր Հայրապետովին պատկանող Lada Priora մակնիշի ավտոմեքենայում:Ավելին20:4921.03.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը դադարեցնում է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ բանակցություններըՄոսկվան դադարեցնում է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ բանակցությունները՝ Ռուսաստանի նկատմամբ, Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված, միակողմանի սահմանափակումներ կիրառելու պատճառով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ճապոնիայի ոչ բարեկամական այս դիրքորոշման պայմաններում, ըստ ՌԴ ԱԳ նախարարության, խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակելն անհնարին է։ «Ռուսական կողմը այս պայմաններում մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ անհնարին համարելով երկկողմ հարաբերությունների շուրջ հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որն ակնհայտ ոչ բարեկամական դիրքորոշմամբ է հանդես գալիս և ձգտում է վնասել մեր երկրի շահերը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։Ավելին20:4021.03.22 -
ՀայաստանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը վերաբերող հարցերՄարտի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ս․թ․ փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների կատարմանը, ինչպես նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման նախապատրաստմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուն վերաբերող հարցեր։ Ինչպես նշված է հաղորդագրությունում, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքներին, Ուկրաինայի շուրջ իրավիճակին։Ավելին20:3121.03.22 -
Հասարակական40 վարորդ տուգանվել է մեքենան վարելիս ծխելու համար․ ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրելԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-ից 21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 40-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Դրանից բացի, 40 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ «Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում։Ավելին20:2021.03.22 -
ՏարածաշրջանԿիևի արվարձանում, չգործող առևտրի կենտրոնում տեղակայված զինապահեստ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ«Մարտի 21-ի գիշերը գերճշգրիտ հեռահար զինատեսակներից ոչնչացվել է ուկրաինական հրթիռային համակարգերի մարտկոց և զինապահեստ՝ տեղակայված Կիևի արվարձանում գտնվող, չգործող առևտրի կենտրոնում»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «ուկրաինական ազգայնականների ստորաբաժանումները» մի քանի օր շարունակ Կիևի արվարձանում՝ Վինոգրադար շրջանում քողարկվել են՝ շրջապատված լինելով բնակելի տներով և այնտեղից համազարկային կրակ են վարել ռուս զինծառայողների ուղղությամբ։ «Հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնն օգտագործվել է որպես խոշոր բազա՝ հրթիռային զինատեսակներ պահելու և համազարկային կրակի համակարգերը լիցքավորելու համար»,- ասել է Կոնաշենկովը՝ հավելելով, որ ռուսական հետախուզությունը տեղորոշել է ուկրաինական հրթիռային համակարգերի և զինապահեստի գտնվելու վայրը։Ավելին20:1021.03.22 -
ՀասարակականՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալՆերքին Հանդ գյուղում ադրբեջանցիները առաջ չեն շարժվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունը հերքել է նաև այն պնդումները, թե Ներկին Հանդ գյուղը գտնվում է ադրբեջանական զինուժի տեսադաշտում։Ավելին19:5821.03.22 -
ՀասարակականՊայթյուն Երևանում. հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում ժամը 08։20-ի սահմաններում լսվել են պայթյունի ձայներ, այնուհետև շենքը փլուզվել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսքի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, և հիշյալ տունը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է նույն տանը վարձակալական հիմունքներով բնակվող՝ 18-ամյա երիտասարդը: Վերջինս ճանաչվել է տուժող, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։Ավելին19:3521.03.22 -
ԱրցախԱրցախում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներինԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ: Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մաքրել մայթերը: Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները: ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ: «Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար:Ավելին19:3021.03.22 -
ՀասարակականԱրգելափակումից դուրս է բերվել 520 ավտոմեքենա, 1309 քաղաքացի. ԱԻՆՄարտի 18-21-ն ամբողջ հանրապետությունում տեղացած առատ ձյունը խնդիրներ է առաջացրել հատկապես Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին: Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսով է հանդես եկել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: Վիճակագրության համաձայն վերջին երեք օրերին արգելափակման վերաբերյալ 136 ահազանգ է ստացվել, անվտանգ տարածք են տեղափոխվել 520 ավտոմեքենա, 1309 քաղաքացի: Սյունիքի մարզում արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնելու համար փրկարարները ձնագնացներ են գործի դրել: Փլուզման դեպքեր են գրանցվել Դիլիջանում և Ստեփանավանում: Փրկարարները շարունակում են շուրջօրյա ծառայությունը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը վարորդներին հորդորել է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:Ավելին19:2021.03.22 -
ՀայաստանԱնտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է. ՍիմիդյանՄարտի 21-ը ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի Ֆեյսբուքի էջում: «Ինչպես գիտեք, Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ այսուհետ Անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը, Հայաստանում կնշվի նաև որպես անտառագետի օր։ Անտառային ոլորտի, սիրելի աշխատակիցնե՛ր, հարգելի անտառագետներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, չափազանց կարևոր է ձեր դերակատարումը ոլորտի և, ընդհանրապես, պետության արդյունավետ զարգացման գործում։ Մենք մշտապես ունենք Ձեր հարուստ փորձառության և Ձեզ հետ համագործակցելու կարիքը: Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է։ Այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ: ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և բավականաչափ կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները, սակայն անտառների խնդիրների լուծումները պահանջում են ջանքերի համատեղում։ Շատ հաճախ այդ լուծումներն առնչվում են գրագետ տնտեսվարման, կրթության ու իրազեկման ու այլ ոլորտներին, որոնց ուղղությամբ ևս անելիք շատ ունենք։ Ուստի համատեղենք մեր ջանքերն այդ շնորհակալ գործում և մեր ամենօրյա վարքով նպաստենք Հայաստանում անտառների պահպանությանն ու վերականգնմանը»,- նշված է գրառման մեջ։Ավելին19:0721.03.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 90.2 % պատվաստված չէ. ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Covid-19-ի վիճակագրություն մարտի 20-ի դրությամբ: «Կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 90.2 տոկոսը պատվաստված չէ: Հոսպիտալացվածների 86 տոկոսը պատվաստված չէ: Ծանր վիճակում գտնվողների 78.3 տոկոսը պատվաստված չէ»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:Ավելին18:5721.03.22 -
ՀասարակականԿԽՄԿ-ն իրականացնում է գերիների և անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման բոլոր քայլերըՄարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ: Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:Ավելին18:4821.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Բաքվի առաջարկներն անընդունելի չեն՝ մեծ հաշվով. ՀՀ ԱԳ նախարար | 21.03.2022Ավելին18:3021.03.22 -
ՏարածաշրջանՌԴ-ում արգելվել է Instagram-ը և Facebook-ըԴատարանը Ռուսաստանում արգելել է Instagram-ը եւ Facebook-ը՝ ծայրահեղական գործունեության համար, փոխանցում է ТАСС-ը: Նշվում է, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Ռուսաստանում Meta-ի գործունեության արգելքը չի տարածվի WhatsApp-ի վրա:Ավելին18:3021.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանը բացում է սեփական Instagram-ըՌուսաստանը սեփական ինստագրամն է պատրաստվում բացել: Այն կկոչվի Ռոսգրամ: Առաջին հայացքից սոցիալական նոր ցանցը շատ նման է Ինստագրամին:Ավելին18:1821.03.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի հարավում մարդկանց տարհանում են. Ալիևը չի ընդունում իր քաղաքացիներինՊատերազմող Ռուսաստանից Ադրբեջան վերադառնալ ցանկացող 100-ավոր ադրբեջանցիների չեն թողնում հատել ռուս-ադբեջանական սահմանը: Օրերով անցակետում ապրող մարդիկ բողոքում են, թե Ադրբեջանը միակ երկիրն է, որ չի ընդունում իր քաղաքացիներին: Հավանաբար, որովհետև դեռ չի կարողանում լուծել ջրհեղեղից տուժածների կացարանի հարցը:Ավելին18:0521.03.22 -
ՄիջազգայինՉինաստանում վթարի է ենթարկվել 133 մարդ տեղափոխող օդանավ133 մարդ տեղափոխող օդանավ է վթարի ենթարկվել Չինաստանի հարավում: Boeing 737-ը աղետի է ենթարկվել Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Թենգ կոմսությունում: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:Ավելին17:5021.03.22 -
ՀասարակականՉավուշօղլուի հետ պայմանավորվել ենք բացել սահմանը․ Արարատ ՄիրզոյանԱրտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Սարգիս Խանդանյանը հարց ուղղեց․ «Ընդամենը 10 օր առաջ տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին դուք մասնակցեցիք։ Հրավերը ընդունել-չընդունելու, գնալ-չգնալու հարցը ավելի շատ քննարկվեց, քան արդյունքները։ Կուզեի ավելի մանրամասներ ներկայացնեիք, թե ինչ հանդիպումներ են տեղի ունեցել և ինչ քննարկումներ տեղի ունեցան ֆորումի շրջանակներում»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ թեև Խանդանյանի հարցը չի վերաբերում հաշվետու տարվան, բայց ինքը կպատասխանի․ «Այո, ի վերջո, որոշում կայացրինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի ԱԳն-ի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Ձեզ հավանաբար հետաքրքրում է վերջին հանդիպումը։ Չավուշօղլու հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը։ Եվ երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։Ավելին16:4821.03.22