Լրահոս
Երևան
11:04
21.03.22
1 181

Եթե ձյունը 4-5 օր շարունակվի, աղի պաշարները չի բավարարի. քաղաքապետարանի պաշտոնյա

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության, այսօր Երևանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար: 

Մարտի 22-23-ին և 25-ի ցերեկն ու 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի և 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4+6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցել է, որ ամբողջ գիշեր աղ ցանող մեքենաներն աշխատել են:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք աղի ու ավազի պաշարները բավարար են.

«Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»: