Լրահոս
Քաղաքական
13:04
21.03.22
247

Պետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ․ Հրանտ Բագրատյան

Img default alt hy

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը։

«Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք այն տպավորությունը, որ ոչինչ չի արվում Արցախի անկախության ճանաչման հարցում, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը»։ 
 
Բագրատյանը նշել է, որ պետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ և դրանով ամեն ինչ կվերջանա, մի քանի ժամ ժամանակ կտան և ժողովրդին կասեն՝ դե դուրս եկեք, և մենք էլ դուրս ենք գալու, առանց կասկածի։

«Խաղաղության մասին հայտարարություններից հետո Ադրբեջանը ավելացրել է բյուջեն պաշտպանության ոլորտում, իսկ Հայաստանը՝ կրճատել։ Ինձ իշխանությունից ասում են՝ իշմար եմ տալիս Ադրբեջանին, ինչ է, իրենք չեն կարողանո՞ւմ բացել, կարդալ՝ ՀՀ բյուջեն որքան է։

Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են, երբ հարձակվեն ՀՀ-ի վրա, ուրիշ թեմա չկա։ Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։

Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում, այդպիսի մի հնարավորություն կար Մարտունիում և այնտեղ ոչ մի թիզ հող չենք հանձել, 3-4 մլն-ի պատմություն է։

Ամբիոնների հայտարարում են, թե այսինչ զինատեսակներից ունենք, բայց մի հատ չեն ցուցադրում։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում»։
 
Նախկին վարչապետը հայտարարել է, որ իրեն իշխանությունից ասում են՝ իշմար է տալիս Ադրբեջանին, ինչ է, իրենք չե՞ն կարողանում բացել, կարդալ՝ ՀՀ բյուջեն որքան է։ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են, երբ հարձակվեն ՀՀ-ի վրա, ուրիշ թեմա չկա։

«Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։ Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում, այդպիսի մի հնարավորություն կար Մարտունիում և այնտեղ ոչ մի թիզ հող չենք հանձել, 3-4 մլն-ի պատմություն է։ 

Ամբիոնների հայտարարում են, թե այսինչ զինատեսակներից ունենք, բայց մի հատ չեն ցուցադրում։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում»։