Լրահոս
12:16
21.03.22
770

Զինվորի մահվան դեպքով՝ ձերբակալվել են նրա ծառայակիցները

Img default alt hy

Մարտի 16-ին մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով երկու ձերբակալվածներ կան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Ս.-ն և մարտական դիրքի պարտադիր ժամկետային, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:

Օրեր առաջ՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։