Լրահոս
2022-04-02
-
ԻրավականԵրևանում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության գործով ձերբակալվածներ կանՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:55-ին և ապրիլի 2-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» և «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 25 և 24-ամյա բնակիչներ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակային հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի նմանվող հետքեր և 9մմ տրամաչափի ատրճանակի կրակված պարկուճ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով : Երիտասարդները ճանաչվել են տուժող: Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Ստացված տվյալներով՝ 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և հիվանդանոց տեղափոխված երիտասարդների միջև, որի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրվել հիշյալ երիտասարդների նկատմամբ. մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից կրակոց է արձակվել երիտասարդներից մեկի ուղղությամբ, իսկ տուժած մյուս երիտասարդի ձախ ազդրին հարված է հասցվել սուր կտրող-ծակող գործիքով: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, և դեպքից ժամեր անց նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական ամնհրաժեշտ այլ գործողություններ՝ առգրավել են դեպքի պահին տուժողների և կասկածյալների հագին եղած հագուստները, որոնց վրա զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին16:4102.04.22 -
ՀայաստանՀայտնի է՝ ինչից է վնասվել գազատարըՏանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այս մասին հաղորդում է ՏԿԵ նախարարությունը։ Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Նշենք, որ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:Ավելին16:3102.04.22 -
ՀասարակականՄԻՊ-ը հետևություններ է արել երեխաների` հավաքին մասնակցելու վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպանի հետևությունները 2022թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հավաքին երեխաների մասնակցության վերաբերյալ 2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ իրականացնում են հավաք: Պաշտպանի հաստատությունը մշտադիտարկել է հավաքի ընթացքն ու իրականացրել փաստերի ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի, քննարկումներ ունենալով Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության, Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, Երևան քաղաքի ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում առանձնազրույցներ են ունեցել թե հավաքին մասնակցող ծնողների, թե ուսուցիչների, և թե երեխաների հետ։ Դիտարկման պահին հավաքին մասնակցում էին ինչպես 2-րդ դասարանի, այնպես էլ 5-ից 9-րդ դասարանների աշակերտներ։ Զրույցի ընթացքում 6-ից 9-րդ դասարանների աշակերտները նշել են, որ հավաքին իրենց կամքով են մասնակցում, իրենց որևէ մեկը չի պարտադրել կամ դրդել հավաքին մասնակցել։ Աշակերտների պնդմամբ՝ իրենք հավաքին մասնակցել են այն պահից, երբ դպրոցում արդեն դասաժամերն ավարտված են եղել։ Այս տեղեկատվությունը հաջորդիվ լրացվել է ուսուցչական անձնակազմի կողմից, ըստ որի, հավաքն ինքնաբուխ է եղել, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ հավաքի մասնակիցների հետ քաղաքապետարանի շենքում հավաքին ընթացքին զուգահեռ իրականացված քննարկման արդյունքում պարզվել է, որ հավաքն իրականացվել է սահմանված դասաժամերի ընթացքում։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հավաքին մասնակցում է նաև 2-րդ դասարանի աշակերտ, ում հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զրուցել է երեխայի ծնողի ներկայությամբ: Երեխայի հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ երեխան տեղյակ չէ, թե ինչ հավաքի է մասնակցում, հավաքին մասնակցելուց առաջ չէր ճաշել և հավաքին ներկայացել էր իր մայրիկի հետ: Զրույցից հետո մայրը և երեխան հեռացել են հավաքի անցկացման վայրից: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ երեխայի կրթության և այլ իրավունքներին զուգահեռ, երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Երեխայի տարբեր իրավունքների միջև չկա աստիճանակագություն, և բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։ Այս առումով խաղաղ հավաքին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը։ Ուսումնասիրված դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրել, որ՝ • պետության, հասարակության և յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտականությունն է զերծ պահել երեխաներին ցանկացած գործընթացի մեջ ներքաշվելուց՝ առանց վերջիններիս՝ գործընթացին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցման; • երեխայի հավաքների ազատության իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմաններն են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում; • դպրոցում գտնվող երեխաների համար պատասխանատու անձանց՝ տնօրենի և ուսուցչական կազմի, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները պետք է բացարձակապես ուղղված լինեն երեխաների անվտանգությունն ապահովելուն. նրանք առաջնահերթ պատասխանատու են երեխաներին իրենց վստահած ծնողների առջև; • միաժամանակ, խոսք չի կարող լինել բավարար տարիքային հասունություն և գիտակցված կամահայտնություն ցուցաբերած անչափահասների՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման մասին: Փոխարենը պետք է վերը նշված պայմանների իրացմամբ խրախուսել երեխաների կարծիքի ազատ արտահայտման բոլոր դրսևորումները։Ավելին16:2102.04.22 -
ՀասարակականԾանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը հետաձգվել է. լրացուցիչ ուսումնասիրության կարիք կաՄարտի 21-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մեկ օր անց Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի կամ, ինչպես ընդունված է ասել, ծանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել: «ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»,- պնդել էր նախկին ՄԻՊ-ը՝ ներկայացնելով իր այդ պնդման հիմնավորումները: Վերջինս նախ տարակուսել էր, որ այդ օրենքի ընդունումից մի քանի ամիս առաջ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հայհոյանքն ու վիրավորանքը հասցվել էր ամենաբարձր «պիկի» ու գրեթե անմիջապես հետո սկսել էին Քրեական օրենսգրքով պայքարել դրա դեմ: Արման Թաթոյանի կարծիքով՝ նախագծի հիմնավորումները խիստ մակերեսային էին, և ԱԺ-ում քննարկման ժամամակ Կառավարությունն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները: «Այս հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով»,- գրել էր նա՝ հավելելով, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են ընկել» նաև իրավապահ մարմինների ծառայողները, նրանց նորից դարձրել են քաղաքական որոշումների զոհը ու դրել հարվածի տակ: Նախկին պաշտպանի խոսքով՝ ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես Քրեական օրենսգիրքն ուղղակի ծառայեցվեց մեկ (կառավարող) կուսակցության շահերի ու մեր երկրի համար ապահովվեց ժողովրդավարության հետընթաց: Մարտի 22-ին, սակայն, 137.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով դատաքննություն տեղի չունեցավ: Նույն այդ օրը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատակարգային որոշում է ստորագրել, ըստ որի՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 26-ին` ժամը 11:00-ին:Ավելին16:1302.04.22 -
ԱրցախՔառօրյա պատերազմից դասեր քաղել ենք, սակայն շատ ավելի մեծ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից․ Արտակ Բեգլարյան«Արդեն 6 տարի է անցել քառօրյա պատերազմից, և պետք է նշեմ, որ որոշակի դասեր քաղել ենք այդ պատերազմի արդյունքում: Սակայն շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից»,- ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Արցախի պետնախարարն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։ «Այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը: Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի, և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,-Արցախի պետնախարարի խոսքերն է մեջբերել «Արցախպրես»-ը։Ավելին16:1102.04.22 -
ԻրավականԳագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ումԲարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանը օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է: Մեր տեղեկութուններով նա հարցաքննվել է զինվորական գործով: Դեպքը տեղի ունենալու ժամանակ Ջհանգիրյանը զինվորական դատախազ է աշխատել: Գործի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:Ավելին15:5002.04.22 -
ՀայաստանԵռաբլուրի մեղավորները անարգել մտնում են, պղծում են Եռաբլուրը․ ազատամարտիկԱրցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: «Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,- ասել է նա: Ազատամարտիկի խոսքով` Եռաբլուրի մեղավորները անարգել մտնում են, պղծում են «Եռաբլուր»-ը: «Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: Մինչև ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասել է նա:Ավելին15:4602.04.22 -
ԱրցախՔառօրյա պատերազմը կարող ենք համարել 44-օրյա պատերազմի նախերգանք. Արտակ Բեգլարյան«Արդեն վեց տարի է անցել քառօրյա պատերազմից, և պետք է նշեմ, որ որոշակի դասեր քաղել ենք այդ պատերազմի արդյունքում: Սակայն շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից: Եվ այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը: Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ պետնախարարը:Ավելին15:3002.04.22 -
ՔաղաքականԻնչ ակնկալել ընդդիմությունից և հասարակությունից. «7or.am»«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5–ին, ժամը 18։30–ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։ Դժվար չէ կռահել, որ հանրահավաքի հիմնական թեման լինելու է անվտանգությունը, Արցախում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ մտահոգիչ զարգացումները։ Այս մասին գրում է 7or.am-ը: Ընդդիմությունը դուրս է եկել հանրահավաքային պայքարի՝ ակնկալելով հանրային աջակցություն ու համատեղ պայքարի պատրաստակամություն։ Ու որպեսզի երկխոսությունը ստացվի, ամեն մեկն իր ճիշտ ֆունկցիան պետք է կատարի։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասելու, գնահատելու, վերլուծելու բան չկա, ամեն ինչ պարզ է բոլորին, բայց դա միայն առաջին հայացքից։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին և Ադրբեջանը պատրաստվում է լայնմամասշտաբ պատերազմի, արժանի է հստակ գնահատականի։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ուռճացնում է պատերազմի վտանգը։ Սա պետք է հստակ ֆիքսել ու բացատրել, թե ինչո՞ւ է ուռճացնում։ Դա էլ իր պատասխանն ունի։ Ուռճացնում է, որպեսզի «հիմնավորի» և «արդարացնի» իր զիջումները՝ «Կյանքեր եմ փրկել ու խաղաղություն եմ բերել» դեմագոգիկ ձևակերպումներով։ Նիկոլն ուզում է վախեցնել հանրությանը, քանզի ինքն է վախեցած։ Վախենում է Ալիևից, Էրդողանից, Պուտինից, հայ ժողովրդից, բոլորից։ Ինքը վախեցած է և ուզում է վախեցնել բոլորին, որպեսզի ինչ ուզի անի։ Ահա նիկոլական այս բոլոր մոտիվացիաները պետք է ընդդիմությունը բացատրի հանրությանը և ներկայացնի իրական խաղաղության սեփական օրակարգը, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի կարմիր գծերը։ –Հայաստանին անհրաժեշտ է նոր բանակցող. վախեցած ու պարտված Նիկոլ Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել, նա բերելու է նոր պատերազմ ու է՛լ ավելի խայտառակ պարտություն, –Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում. սա կարմիր գիծ է, –ՀՀ–ն պետականորեն պետք է վարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն. սա ևս սակարկելի չէ, –հայ–թուրքական հարաբերությունները չպետք է շաղկապվեն հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ. հայ–թուրքական սահմանի բացման գինը չպետք է լինի Արցախի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման հաշվին, –Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինի ՀՀ օրակարգում, –հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տարանջատել Արցախի կարգավիճակի հարցից, –հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է, –ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է։ Ահա այն հիմնական սկզբունքները որոնք որպես այլընտրանք պետք է ներկայացվեն հանրությանն ու բացատրվեն, որ սրանք արժանապատիվ խաղաղության ապահովման կարևոր բաղադրիչներ են։ Ընդդիմությունը պետք է փակի բոլոր այն դեմագոգների բերանները, որոնք փորձում են նիկոլական զիջումների այլընտրանքը պատերազմը ներկայացնել։ Իրականում պատերազմ ու նվաստացուցիչ պարտություն բերել է ու բերում է Նիկոլը. սա պետք է հստակ ամրագրել։ Ի՞նչ ակնկալել հանրությունից Ընդդիմությունից հանրային դժգոհությունն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր։ Սուբյեկտիվը մուտիլովչիկների արածն է, որը հետաքրքրություն չի ներկայացնում։ Այդ մուտիլովչիկները քաղաքական պարազիտներ ու լատենտ նիկոլականներ են՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք գիտակցո՞մ են իրենք դա, թե՞ ոչ։ Ուշադրության է արժանի հանրության օբյեկտիվ դժգոհությունը։ Դրանց թվին են պատկանում ընդդիմության կողմից կազմակերպչա–կառուցվածքային աշխատանքների բացակայությունը, հետևողականության բացակայությունը, որոշ դեպքերում խոսքի ու գործի հակասությունը, չիրականացված խոստումները, պրոակտիվ վարքագիծը, որոշ դեպքերում անհասկանալի ու անընդունելի պահվածքն ԱԺ–ում, անհասկանալի ու անընդունելի դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ և այլն։ Սրան ի պատասխան ընդդիմությունը կարող է ներկայացնել իր արդարացումները, տալ բացատրությունները, այս կամ այն քայլի հիմնավորումները, որոնց մի մասն օբյեկտիվ է, իսկ մյուսը՝ սուբյեկտիվ։ Սակայն այս ամենը մի կողմ դնելով՝ պետք է անցնել գործի։ Ճշմարտության չափանիշը պրակտիկան է։ Եթե ընդդիմությունը հաջողի, ապա ինքը կլինի ճիշտ, իսկ եթե չկորաղանա հանրության հետ շփվելու և քաղաքական հարցերը լուծելու արդյունավետ բանաձևը գտնել, կդառնա սխալ։ Բոլորի թիրախը պետք է լինի թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլական խմբակի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։ Ինչ մնում է ՀՀ քաղաքացիներին, ապա պետք է լինել ակտիվ, դուրս գալ Նիկոլի տարածած վախերից և ստիպել ընդդիմությանը լինել հաշվետու և գործունակ։ Դրա կարևոր նախապայմանը սեփական մասնակցությունն է՝ լինի դա սոցցանցերում, այլ հարթակներում կամ հանրահավաքում։ Հանրահավաքի մասնակցությունը, եթե այլ օբյեկտիվ խանգարող հանգամանք չկա, պարտադիր է յուրաքանչյուրի համար։ Ապրիլի 5–ը նաև քաղաքական «ջերմաչափման» օր է լինելու։ Հետագա քայլերը նաև «ջերմաչափի» ցուցիչից է կախված։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքական ջերմաչափը լինի անհրաժեշտ մակարդակի վրա։Ավելին15:2502.04.22 -
ԵրևանՍնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում փոխել են հանգստի կազմակերպման մասին պատկերացումները․ քաղաքապետարանՀրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ: 1990-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ «Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև: Ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն այսօր նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում: Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։Ավելին15:1502.04.22 -
ՀայաստանՆախարարը շարունակում է պայքարել աղի դեմԶգուշացե՛ք «թաքնված» աղից: Այսօր այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրապարակելով լուսանկար։Ավելին15:0302.04.22 -
ՀասարակականՌուբինյանն իր և Քըլըչի հանդիպումների մասին. ի՞նչ հարցեր են եղել օրակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի արտաքին գործերի նախարարը, հնարավոր է, Անկարա, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ Երևան այցելի: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ է այս մասին հայտարարել: Այժմ, երբ Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ կառուցելու հերթական՝ 4-րդ փորձն են անում, հայ հասարակությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել քան դյուրագրգիռ է դարավոր հակառակորդի հետ հավանական բարիդրացիություն հաստատելու հարցում: Չավուշօղլուն, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է այդ գործընթացին։ «Ավելին՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Եթե Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը»,- հավելել է Թուրքիայի արգործնախարարը: Կբացի՞ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանն ու ի՞նչ են խոսել կամ քննարկել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչին, այս և մյուս հարցերի պատասխաններին ArmLur.am-ն անձամբ ԱԺ փոխխոսնակից է ստացել:Ավելին14:5602.04.22 -
ՀասարակականԱպրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն էԱյսօր լրանում է քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցը: 2016-ի ադրբեջանական հարձակումը հետ մղած հերոսների շիրիմներին Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին14:5402.04.22 -
ՔաղաքականԵրբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը․ ԱշոտյանՊարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։ Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։ Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին։ Փորձեք մտնել իր վիճակի մեջ։ Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։ Եւ հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։ Չէ՞որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների եւ վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետեւում սրճեց եւ հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։ Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաեւ «դեսպանը»։ Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։ Ու Էդմոնը դրանից նեղվել է։ Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր եւ կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ։Ավելին14:5102.04.22 -
ԱրցախՀարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակինԱրցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:Ավելին14:4402.04.22 -
ԱրցախՈւղիղ ռեպորտաժ Խրամորթից․ արցախցին չի հանձնվելու․ Նաիրա Զոհրաբյանն Արցախում է«Ուղիղ ռեպորտաժ Խրամորթից․ Արցախցին չի հանձնվելու»։Ավելին14:4002.04.22 -
ՀասարակականՀնարավոր չէ համակերպվել մտքին, որ ընկերների կյանքի գնով պահածը կորցրինք. Ապրիլյան պատերազմի մասնակիցԱպրիլյան պատերազմը հաղթանակ-դաս էր, մեսիջ, որ ամենածանրը դեռ առջևում է։ Հաղթանակ էր, որովհետև թշնամին չկարողացավ իրագործել իր առջև դրած ռազմավարական, մարտական խնդիրները, Aysor.am-ի հետ զրույցում ասում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովը։Ավելին14:3802.04.22 -
ՔաղաքականՊաշտոնյան պիտի լինի հայրենասեր, ես սիրում եմ իմ երկրի ամեն թուփը. Ներսես Պողոսյան«Oragir.news»-ի զրուցակիցը Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն է։ -Պարոն Պողոսյան, ի վերջո ինչպե՞ս ստացվեց, որ հաշիշը հայտնվեց Ձեզ մոտ։ - Թե ինչպես է հաշիշը հայտնվել իմ տանը, դրա մասին գործ կա հարուցված ոստիկանությունում, նախաքննության փուլում է, ես չեմ կարող պատասխանել, ուղղակի կասեմ, որ հաշիշը պահած էլ չի եղել, էդ ամենը հուշի պես եղել ա վազայի մեջ դրած։ Ես մի քանի լրատվականի ասել եմ, թե այնտեղ ուրիշ ինչեր են եղել. եղել են դպրոցական երեխաների ուղարկած նամակներ, որոնք մինչև հիմա իմ տանն են, եղել է 2 հատ փոքր «Մարս» կոնֆետ, 4 հատ փամփուշտ, մեկ էլ շա՜տ քիչ քանակությամբ էդ հաշիշը։ Ես նորից եմ կրկնում՝ դա պահած չի եղել, ոստիկանները ջանք չեն գործադրել, որ քանդեն, գտնեն։ Սերֆանտի մեջ՝ փոքրիկ վազայի մեջ, շատ սիրուն դրված ա եղել, որ ես նույնիսկ մոռացել էի դրա մասին։ -Դուք ինչո՞վ եք պայմանավորում, որ ոստիկանները մեկ Ձեզ են խուզարկում, կաթուցիչ գտնում, մեկ Ձեր տունն են խուզարկում։ -Հիմա էնպես է ստացվել, որ ստացվել է, իսկ թե ի՞նչ, ո՞նց, մի քիչ կանցնի, բոլորին պարզ կլինի, թե խի ա էս ամեն ինչը արված։ Գեղեցիկ չի... արդեն ամիսուկես ա՝ մեր մամուլը բան չունի քննարկելու, մենակ Ներսես Պողոսյան ու կաթուցիչ... Ես էն օրը մի ուրիշ բան եմ ասում մի լրատվամիջոցի, ուրիշ ձևով են մեկնաբանում։ Վերջը՝ ամեն ինչ շատ պարզ երևում ա։ -Ձեր անունը նախկինում էլ է մամուլում բազմիցս շոշափվել, երբ, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի մասին էիք գրառում արել կամ Ռուստամ Մուրադովի։ -Ես ինչ ասել եմ, դրանք բոլորը անցած, փակված թեմաներ են։ Մամուլն էլ նստած սպասում ա, որ էդպիսի ինչ-որ մի բան լինի... դե ստացվում է։ - Բայց Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում եք գրում։ -Իհարկե, վարչականի էջում ո՞նց ես այդպիսի բան թույլ կտամ։ Ես իմ անձնական էջում եմ գրում։ -Դուք պաշտոնատար անձ եք։ Ձեր կարծիքով՝ պաշտոնատար անձը ի՞նչ չափանիշների պիտի համապատասխանի։ -Ամենաառաջինը՝ սիրի իր հողնուջուրը, չլինի կոռումպացված։ Անթերի մարդիկ չկան, եթե Դուք անթերի եք, շնորհավորում եմ Ձեզ։ -Իսկ ընդհանրապես էթիկական նորմերին պիտի՞ հետևի։ -Ընդհանրապես էդպես ստացվում ա։ Մինչև հիմա պարոն Պողոսյանի անունը մամուլը ուրիշ ձև չի գրել, չի էլ կարա գրի, չեն էլ եղել նմանատիպ դեպքեր։ Ես սիրում եմ իմ հողը, սիրում եմ իմ ջուրը, սիրում եմ իմ քաղաքի, իմ երկրի ամեն մի թուփը։ -Դուք ընդունո՞ւմ եք, որ Երևանի վերջին տարիների պատմության ամենահայտնի փոխթաղապետն եք։ -Ինչի՞ համար, լիքը մարդիկ լիքը բաներ արել են։ Ուղղակի կոռումպացված չլինելը մի քիչ շատ ա բան անում... ստիպում են, որ հայտնվես մամուլում, որովհետև շատ մարդկանց շատ ժամանակ ցավացնում էր, իսկ որ ցավացնում ես, ստիպված արդեն անցնում են նենգ քայլերի։ Ոչինչ, թող անցնեն։ Ամեն ինչն էլ շատ սիրուն, ծրագրավորված, գծագրված կատարվել ա, թող կատարվի, ոչինչ։ -Ուզում եք ասել, որ Ձեր դեմ արշա՞վ է ծրագրվել։ -Դուք չե՞ք զգում։ Ես ոչ մեկի բան չեմ ասում։ Մեկուկես ամիս է՝ մամուլը ոչինչ չունի գրելու, բացի Պողոսյան Ներսեսից. որ մամուլը բացում ենք, արդեն դառել ենք «տելեզվիզդա»։ Անհարմար ա ուղղակի։Ավելին14:3202.04.22 -
ՄիջազգայինԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետի հետԼիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։Ավելին13:5802.04.22