Լրահոս
Հայաստան
15:46
02.04.22
477

Եռաբլուրի մեղավորները անարգել մտնում են, պղծում են Եռաբլուրը․ ազատամարտիկ

Img default alt hy

Արցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

«Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,- ասել է նա:

Ազատամարտիկի խոսքով` Եռաբլուրի մեղավորները անարգել մտնում են, պղծում են  Եռաբլուրը:

«Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի:

Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: Մինչև ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասել է նա: