Լրահոս

2022-04-03
  • Հայաստան
    Գրպանում՝ մի քիչ հաշիշ, կաթսայում՝ արտակարգ կոռուպցիա. սովորական հայկական սկանդալներ
    Վեդիում հնարավոր է կոկորդիլոսներ բուծեն, Ավանի փոխթաղապետն էլ գրպանում մի քիչ հաշիշ է պահում, իսկ տանը՝ փամփուշտներ ու կոնֆետներ: Իսկ Ազգային հերոս Փիլոյանի կյանքում արտակարգ իրավիճակ է. Փաշինյանն «ամեն ինչ գիտի»: Սովորական և շատ հայկական սկանդալներ:
    21:55
    03.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, բայց Պուտինը դեռ չի հրամայում կանգ առնել
    Ուկրաինայում քաղաք չկա, որտեղ պատերազմը չի հասել: Էրդողանի մոտ ռուսների հետ 3 ժամ բանակցելուց հետո ուկրաինացիները հայտնում են, որ էլ չեն ուզում ՆԱՏՕ մտնել: Կիևում սա համարում են «զիջում՝ ինքնիշխանության հաշվին»: Ուկրաինան այլևս չի կարողանում շարունակել պատերազմը, բայց Պուտինը «կանգ առ» հրաման չի տալիս ռուսական բանակին և ստիպում է Արևմուտքին ռուբլի կուտակել, հակառակ դեպքում կանջատի գազը: Իսկ Արևմուտքը պատրաստ չէ զիջումների, Կրեմլը՝ նույնպես: Նոր աշխարհ ձևավորող պատերազմի 38-րդ օրը:
    21:30
    03.04.22
    Ավելին
  • Արցախ
    «Դրանց վստահողը հանցագործ ա». Արցախում ճանաչում են թշնամուն ու չեն հասկանում Երևանին
    Բաքուն նոր պատերազմի սերմեր է ցանում Արցախի հողում: Փաշինյանը Բրյուսել է գնում՝ Ալիևի հետ խաղաղության մասին պայմանավորվելու հույսով: Իսկ ընդդիմությունը նկատում է՝ մեր հարցերը լուծվում են Մոսկվայում ու Անկարայում: Բաքվի 5 կետերը Հայաստանի իշխանությունը մեծ հաշվով ընդունում է, բայց արցախցի փոքրիկը դրանց պատասխանում է իր կետերով. «Պետք ա զենք արտադրենք, թշնամուն հաղթենք, թշնամին պիտի առաջ չգա»:
    21:15
    03.04.22
    Ավելին
  • Արցախ
    Թշնամին՝ Ստեփանակերտի դռան մոտ. Խրամորթը չլքող մարդիկ
    Խրամորթի հարս Գայանեն սպասում է՝ շորերը չորանան, նորից դիրքեր բարձրանա՝ ամուսնու մոտ: Արցախում կին-տղամարդ բոլորը գիտեն՝ «պիտի քո պապական օջախը լինի, որ հանգիստ մեջն ապրես»: Թշնամին անգյուղ է թողել Փառուխի գյուղապետին, նա էլ տեղը չի գտնում հարևան գյուղում, քանի որ թուրքն արդեն Քարագլուխ է բարձրանում և կարող է բացել Ստեփանակերտի դուռը: «Մենք մեր տունն ենք ուզում»,-ասում են արցախցիները: Խրամորթցի Կարենն էլ գիշերը դիրքեր է գնում, ցերեկն իջնում աղավնիների մոտ:
    21:08
    03.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նժարին Հայաստանի Հանրապետության գոյության հարցն է դրված. Արամ Վարդևանյան
    Նժարին Հայաստանի Հանրապետության գոյության հարցն է դրված. Արամ Վարդևանյան
    20:01
    03.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են․ Նարեկ Մանթաշյանի կոչը՝ ՔԿՀ-ից
    Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ քրեակատարողական հիմնարկից․ Հրապարակում եմ Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից Սիրելի հայրենակիցներ, ֆիզիկական անազատության մեջ գտնվելով, բայց իմ ողջ գիտակցությամբ ու բովանդակությամբ Ձեր արդար ու ազգանվեր գործին զորավիգ լինելով` իմ ողջույնի խոսքն եմ հղում Ձեզ։ Գիտակցելով մեր հայրենիքի առջև ծառացած ճակատագրական խնդիրները` կոչս ու խնդրանքս է Ձեզ` չկոտրվել, պայքարել, ոտքի կանգնել, երբեք չմտածել, որ ֆիզիկական մեկուսացումը, հետապնդումներն ու ռեպրեսիաները կարող են կոտրել մեզ։ Հավաստիացնում եմ հարազատներիս, ընկերներիս և իրապես հայ ժողովրդիս, որ անազատության մեջ գտնվելով` ես ավելի ազատ եմ, քան դատախազն ու քննիչը, որոնք իրականացնում են քաղաքական հետապնդում իմ նկատմամբ ու կատարում են բացահայտ պատվեր։ Սակայն ես չեմ ցանկանում խոսել իմ մասին, քանի որ ազգս ու հայրենիքս կանգնած են անդունդի եզրին։ Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք Ազատության հրապարակ։ Դրանով դուք ինձ Ազատություն կշնորհեք։ Ծածանե’ք հայոց Եռագույնը ի ցույց աշխարհի, որ հայի կամքը կոտրվել չգիտի, որ հայը հանձնվել չգիտի, որ հայը պարտվել չգիտի։ Գիտակցե’ք, որ Ձեզնից` յուրաքանչյուրիցդ է կախված մեր պետության ու պետականության գոյությունը, գիտակցե’ք, որ Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բնօրրանի զինվորն ու պաշտպանն է։ Այսօր, ցավալիորեն, մենք մեր պայքարը մղում ենք երկու խրամատում` այնտեղ, որտեղ մեր առջև արյունարբու թշնամին է, և այնտեղ, որտեղից խոսում են նույն թշնամու հետ բարեկամություն անելու մասին։ Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են, որտեղ մենք մեր միասնականությամբ ու վճռականությամբ պետք է ցույց տանք, որ հայի բազուկը չի թուլացել։ Հավատացե’ք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե` ոչ։ Մասնակցելով 44-օրյա պատերազմին, պայքար մղելով նենգ դրածոների դեմ առաջին իսկ օրերից` ես իմացել եմ, որ իմ ժողովուրդը արժանի չէ այն ամենին, ինչ ունի այսօր։ Սա հային պատիվ չբերող իրականություն է, սա այն Հայաստանը չէ, որը մենք ցանկանում էինք փոխանցել մեր սերունդներին։ Մենք գիտենք` ինչ Հայաստան է մեզ պետք ու համոզված եմ, որ մեր երազանքների Հայաստանը կերտելու ենք։ Ոչինչ, ես պատրաստ եմ անժամկետ լինել անազատության մեջ, դրանով ինձ կոտրել չեն կարող, Ձե’զ կոտրել չեն կարող, Մե’զ կոտրել չեն կարող։ Մենք մեր երազանքների Հայաստանի հետևից ենք գնում, իսկ այդ Հայաստանում ներկայիս իշխանությունները անելիք չունեն, նրանք չեն ներկայացնում մեզ ու մեր սրբազան կամքը։ Նրանք հակաՀայաստան են։ Ոտքի կանգնեք, լարեք վերջին ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը, որպեսզի այդ հաղթանակից հետո վերականգնվի արդարությունը, և որպեսզի ես` արդեն ազատության մեջ, ծածանեմ Եռագույնը այս անգամ ոչ թե Կառավարության շենքում, այլ Շուշիում։ Առաջ դեպի հաղթանակ։ Ձեր` Նարեկ Մանթաշյան
    15:21
    03.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը․ նրան որոնում են
    Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ։
    15:13
    03.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Տարզանը» հրավիրում է իր տուն. չքավորութունից՝ երջանկություն
    28-ամյա պակիստանցի տղան արդեն 8 տարի է ապրում է ծառի վրա, սեփական ձեռքերով սարքած փայտե տանը:
    10:08
    03.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Լյուբովը և արքայադուստրերը. բարբի տիկնիկների թանգարան՝ Կրասնոդարում
    Կրասնոդարում բացվել է բարբիների թանգարան: Այնտեղ տիկնիկների սիրահարները կարող են գտնել բարբիներ, որ ավելի քան 60 տարեկան են:
    09:07
    03.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Շեֆ-խոհարարը 4 տարեկան է. Ժեյու Յանը միայն իր եփածն է ուտում
    Աշխարհը հիանում է սոցիալական ցանցերի նոր աստղով: Չինացի փոքրիկը որպես շեֆ-խոհարար է հայտնի TikTok-ում:
    09:06
    03.04.22
    Ավելին
2022-04-02
  • Img default alt hy
    Հայաստան
    Տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է նետվել
    Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա:   Միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել, հայտնում է «Shamshyan.com»-ը։
    22:13
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհասկանալի է, թե ինչո՞ւ չի հարպարակվում հայկական կողմի պատասխանը՝ Ադրբեջանի հինգ կետերին. Ագնեսա Խամոյան
    Այո, հանդիպել եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց մտահոգություններս չեն փարատվել: «Yerevan.Today»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանին, որի ժամանակ նախարարը խոստացել էր ընդդիմադիր պատգամավորին հրավիրել ծանոթանալու Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ կետերին հայկական կողմի պատասխանին, որն իշխանությունը համարում է գաղտնի ռեժիմ: «Հարցուպատասխանից հետո ես փորձել եմ կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, չի ստացվել՝ պատճառաբանություն է բերվել իր զբաղվածությունը, բայց այսօր արդեն հանդիպել եմ նրա հետ և ինձ ծանոթացրել է այն լրացումներին, որոնք արվել են հայկական կողմից: Ըստ էության` ինչպես Միրզոյանն էր ասում՝ այդ կետերը նաև «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցում էր, և ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ այն չի հարպարակվում, որպեսզի հանրային քննարկում գնա դրա մասին։ Նաև իշխանությունը բաց խոսի այն կետերի մասին, որոնք ինքը պատկերացնում է, որ պետք է լրացումների ենթարկվեն: Ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են խուսափում այդ հանրային քննարկումից»: Պատգամավորի խոսքով՝ չնայած հանդիպումը կայացել է, բայց մտահոգությունները չեն փարատվել. «Այդ լրացումները չեն փարատել այն մտահոգությունները և այն ռիսկերը չեն կանխարգելում, որոնք մենք տեսնում ենք: Նույն 1991 թվականին, որ իբր ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Արցախը Խորհրդային Միությունում գործող օրենքներով անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանը։ Այսինքն, նախորդ տասնամյակներում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայկական կողմը միշտ պնդել է, որ դրան զուգահեռ ճանաչում է նաև Արցախի տարածքային ամբողջականությունը: Ցավով եմ ասում, որ իմ որևէ մտահոգություն չի փարատվել, ընդդիմությունը շարունակում է կարծել, որ իշխանությունը գնում է գուցե իրենց համար հասկանալի, բայց մեզ համար անհասկանալի, արկածախնդրության: Այս ամենը լավ ավարտ չի կարող ունենալ, եթե իշխանությունը շարունակի հայ ժողովրդից թաքցնել, թե որն է իր պատկերացումների բանաձևումը, չծավալի դիսկուրս հասարակության հետ և նոր համարի, որ ինքը լիազորված է որևէ փաստաթուղթ ստորագրելու»:
    22:03
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
    Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց 🇹🇷թուրք մարզիկին։
    21:52
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պարեկների մեքենաները կպատվեն ճաղավանդակով․ ծախսվել է 21 մլն դրամ. «168․am»
    ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ: Այս մասին հայտնում է 168․am-ը։ Նույն «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը նաև 21 միլիոն 700 հազար դրամի մեկ անձից գնում է կատարել՝ ինչպես այդ, այնպես էլ՝ այլ պարեկային մեքենաներում ճաղավանդակներ տեղադրելու համար։ Գնման պայմանագրի համաձայն՝ պարեկային մեքենաների հետնամասը պետք է ձևափոխվի և պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։ Տրանսպորտային մեքենաների երկրորդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալված անձանց համար անհրաժեշտ մետաղական խցիկով, մեքենայի հետնամասը՝ ապակիները, տանիքը, պետք է պատված լինեն մետաղական ցանցով։ «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը պատվիրել է 700 հատ մեքենայի ճաղավանդակ. միավորի գինը 31 հազար դրամ է։
    20:46
    02.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Գրիչը, թևնոցը, եվրոպատուհանը. կոռուպցիայի «ցեմենտ-բետոն»՝ Հայաստանում
    Ջեռուցման կաթսայից ու սրճեփից մինչև դրոշ գողանալու և անորակ զենք մատակարարելու քրեական գործեր: Սրանք նոր Հայաստանում հնչեղություն ստացած սկանդալային մեղադրանքներն են:
    20:44
    02.04.22
    Ավելին
  • Հայաստան
    44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Մկրտչյանի բակում խաչքար են տեղադրել
    44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Մկրտչյանի հարազատ բակում այսօր խաչքար են տեղադրել:
    20:16
    02.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Քաղաքից դուրս գալ, կամ փորձել ողջ մնալ. Մարիուպոլի դժոխքը
    Ռուս-ուկրաինական պատերազմի 37 օրերի ընթացքում 460 հազար բնակիչ ունեցող Մարիուպոլը գրեթե անմարդաբնակ է դարձել:
    20:08
    02.04.22
    Ավելին