Լրահոս
Արցախ
14:44
02.04.22
130

Հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Img default alt hy

Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին: